09:14 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
«Շերեմետևո» օդանավակայան

Մոսկվայի օդանավակայաններում 13 չվերթ չեղարկվել է, 41-ը` հետաձգվել. ինչ է ասում «Զվարթնոցը»

© Sputnik / Максим Блинов
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
269 0 0

Մոսկովյան օդանավակայաններում չվերթերի չեղարկման ու հետաձգման պատճառներն առայժմ հայտնի չեն։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Մոսկվայի օդանավակայաններում այսօր առավոտյան 13 չվերթ է չեղարկվել, 41-ը՝ հետաձգվել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Չվերթերի չեղարկման ու հետաձգման պատճառների մասին չի նշվում:

Չկայացած հանգիստ. Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիների թիվը կարող է ավելանալ

«Զվարթնոց» օդանավակայանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ մինչ այս պահը Երևան–Մոսկվա–Երևան չվերթերից որևէ մեկը չի չեղարկվել կամ հետաձգվել։

«Մինչ այս պահն անխափան աշխատել են բոլոր չվերթերը։ Ավելին, այսօր դեպքի Մոսկվա նախատեսված թռիչքներից որևէ մեկն այս պահին որոշված չէ, որ պետք է հետաձգվի կամ չեղարկվի»,–հայտնեցին օդանավակայանից։

Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Boeing 737 ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ օդանավի սրահում ծխի առկայության պատճառով ուղևորներին տարհանել էին փչովի սանդուղքով։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Nordwind Airlines» ավիաընկերության ինքնաթիռում եղել է 187 մարդ, տուժել են 10-ը, որոնցից երկուսը հոսպիտալացվել են։

Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներից 132–ը վերադարձան հայրենիք. տեսանյութ

Ըստ թեմայի

Դուբայի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
S7–ի ինքնաթիռում ուղևոր է մահացել. օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
Աղջիկը որոշել է ոչ սովորական ճանապարհով հասնել ինքնաթիռ և զվարճացրել է մարդկանց․ տեսանյութ
թեգերը:
«Զվարթնոց» օդանավակայան, չվերթ, Մոսկվա, Շերեմետևո, Հայաստան

Գլխավոր թեմաներ