22:13 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Վարդավառ. Հանրապետության հրապարակ

«Սա մի հրաշք տոն է». Երևանի թրջված զբոսաշրջիկները և՛ զարմացած են, և՛ հիացած. լուսանկարներ

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
264941

Երևանում բազմաթիվ զբոսաշրջիկներ միացել են տեղացիներին ու Վարդավառ են տոնում: Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է թրջված օտարերկրացիների հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Երևանի զբոսաշրջիկները Վարդավառ են խաղում: Երջանիկ պատահականությամբ այսօր Երևանում հայտնված օտարերկրացիները և՛ զարմացած են, և՛ հիացած։ Նրանք առիթը բաց չեն թողնում և տեղացիների հետ միասին ջրում են իրար ու ջրվում։ Թե ինչ է այժմ կատարվում Երևանի փողոցներում, բառերով դժվար է նկարագրել: Sputnik Արմենիայի թղթակիցը շրջել է Երևանի փողոցներում և զրուցել թաց զբոսաշրջիկների հետ:

Девушки на улице Арама в праздник Вардавар (28 июля 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Զբոսաշրջիկները Երևանում. Վարդավառ

Այսօր առավոտից Երևանի փողոցներում աշխույժ եռուզեռ է: Բոլորը իրար վրա ջուր էին լցնում՝ անտեսելով տարիքը, սեռն ու հասարակական դիրքը: Դժգոհել կամ վիրավորվել չի կարելի, քանի որ համարվում է, որ այս օրվա ջուրը մաքրագործում է:

Հանրապետության հրապարակում հավաքված զբոսաշրջիկները բարձր երաժշտության տակ պարում են՝ միմյանց վրա պարբերաբար ջուր լցնելով:

Турист из Ирана на площади Республики
© Sputnik / Andranik Ghazaryan
Իրանցի զբոսաշրջիկները Երևանում. Վարդավառ

«Մենք շատ ուրախ ենք, որ Երևանում կարողանում ենք այսպես հիանալի ժամանակ անցկացնել: Հայերի սիրած տոնը՝ Վարդավառը, մեզ էլ է դուր գալիս: Մեզ արդեն նախապես զգուշացրել էին, թե ինչ է այստեղ կատարվելու, այդ պատճառով էլ  հեռախոսները չենք վերցրել»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասում է Ուկրաինայից ժամանած զբոսաշրջիկը, որն իր երկու ընկերների հետ, լիքը  դույլերով ջրոցի է խաղում:

Ճիշտը թացն է. Գյումրիում առաջինը ջրեցին քաղաքապետին. լուսանկարներ

Նրա մյուս ընկերը, որը Հայաստան է  ժամանել Բելառուսից նշեց, որ իրենք Վարդավառի մասին այդքան էլ շատ բան չգիտեն .«Միայն այն գիտեմ, որ մարդիկ միմյանց ջրում են մաքուր ջրով և առողջություն մաղթում»,-նշում է զբոսաշրջիկը և խոսքը փոխանցում իրենց երրորդ ընկերոջը, որը Հայաստան է ժամանել կրկին Ուկրաինայից:

Молодой человек заряжает водный пистолет во время праздника Вардавар (28 июля 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Զբոսաշրջիկները Երևանում. Վարդավառ

«Սա հիանալի ազգային տոն է, որը մարդկանց միավորում է: Առավոտից խաղում ենք և դեռ տուն գնալու կամ փոխվելու մտադրություն չունենք »,-նշեց երիտասարդը ու շտապեց իր ջրի պաշարը վերականգնելու:

Իրանից ժամանած երիտասարդը նախընտրեց մեզ հետ հայերեն խոսել.

«Ինձ Վարդավառը դուր է գալիս, ուրախ եմ, որ Հայաստանում այն մեծ շուքով են նշում: Այսօր այստեղ ընկերներիս հետ եմ, որոնք, ինչպես տեսնում եք, քեֆ են անում»,-ասաց իրանցի երիտասարդը` մատնանշելով Հանրապետության հրապարակում պարող իրանցի երիտասարդներին:

Туристка из Казахстана на площади Республики
© Sputnik / Andranik Ghazaryan
Ղազախ զբոսաշրջիկները Երևանում. Վարդավառ

Ղազախստանից ժամանած ընտանիքն առաջին անգամ է Հայաստանում: Նրանք ոգևորված էին և շատ ուրախ: Վստահեցնում են` էլի են գալու:

«Սա մի հրաշք տոն է: Մի տեսակ բոլորը հավասարվում են, լինի դա պաշտոնյա, երիտասարդ, թե տարեց: Մենք մեքենայի մեջ էինք, երբ մեզ ջրեցին, մտածեցինք` բայց ինչի համար, հետո մեզ ասացին, որ սա ազգային տոն է: Սիրով միացանք, դեռ երկար կհիշենք այս ուրախ օրը»,-նշեց երիտասարդ կինը, որն իր ամուսնու և երկու երեխաների հետ նստել էր արևի տակ՝ մի փոքր տաքանալու:

Գորգերի լվացում, ջրոցի, երևանցիներ և զբոսաշրջիկներ. Երևանում «խառն» են. ուրախ ֆոտոշարք

Մոսկվայից ժամանած գեղեցկուհին հասցրել էր մի լավ թրջվել: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Վարդավառը տոնելու համար դեռ 4 օր առաջ է Երևան եկել:

Туристка из Москвы на площади Республики
© Sputnik / Andranik Ghazaryan
Ռուս զբոսաշրջիկը Երևանում. Վարդավառ

«Շատ հավես տոն է ու ինձ շատ է դուր գալիս: Ինձ ասել են, որ Վարդավառի ջուրը սուրբ է և այն ազատում է մարդկանց մեղքերից: Ինչքան շատ են քեզ ջրում, այնքան շատ սեր, ուրախություն ու հաջողություն ես ունենալու այս տարում»,-նշեց գեղեցկուհին:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը տոնում է Սևանա լճում։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Facebook-յան էջից, որտեղ վարչապետը լուսանկար է հրապարակել ջրի միջից ու գրել. «Վարդավառը` Սևանում»։

Девочка поливает сама себя во время праздника Вардавар (28 июля 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Վարդավառ

Վարդավառը, կամ որ նույնն է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը:

Ժողովրդական ավանդույթներով՝ քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել ծանոթ-անծանոթներին, անցորդներին։

Ըստ թեմայի

Վարդավառը հիմա վերածվել է մանկական զվարճանքի. տոնի խորհուրդն ու սպասվող միջոցառումները
Հայաստանում նշում են Վարդավառը. Քրիստոսի Պայծառակերպության տոնի պատմությունը
Համով Հայաստան․ Վարդավառի աղանդերը նվաճել է Եվրոպան
թեգերը:
ջուր, Զբոսաշրջիկ, Վարդավառ, Երևան

Գլխավոր թեմաներ