13:21 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ որոշումը սարերի հետևում չէ

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (204)
75 0 0

ՄԻԵԴ բողոքը վերաբերվում է մարդու իրավունքների խախտման երկու նորմերի՝ անօրինական կալանքին ու խոշտանգմանը։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով վաղվա դատական նիստում նրա փաստաբանները կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն կներկայացնեն։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

«Եթե դատարանը մերժման որոշում կայացնի, ու Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումները շարունակվեն, մենք բոլոր այդ փաստաթղթերը՝ խոշտանգման հետ կապված, ուղարկելու ենք ՄԻԵԴ»,- ասաց փաստաբանը։

Նա նաև հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանի հարցով ՄԻԵԴ-ն արդեն իսկ որոշում է կայացրել բողոքն անհետաձգելի կարգով քննելու մասին, ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ «Գրիգորյանի գործով ՄԻԵԴ որոշումը սարերի հետևում չէ»։

Բաղդասարյանը շեշտեց, որ ՄԻԵԴ բողոքը վերաբերվում է մարդու իրավունքների խախտման երկու նորմերի՝ անօրինական կալանքին ու խոշտանգմանը։

Խոշտանգումն, ըստ փաստաբանի, վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, որում, նրա դիտարկմամբ, բացասական դինամիկա է գրանցվել։

Լևոն Բաղդասարյանը նշեց, որ եթե մեկ տարի առաջ իր պաշտպանյալը հաշմանդամություն չուներ, ապա այժմ նա չի կարողանում քայլել։

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ում ՀՀ նկատմամբ գործերին ու կայացված վճիռներին, ապա փաստաբանի գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունները դրանցից դասեր չեն քաղում։

«ՀՀ դատական իշխանությունը, գտնվելով գործադիրի կոշիկի տակ, այսօր էլ ավելի շատ խնդիրներ է ստեղծում Հայաստանի վաղվա իշխանությունների համար»,- ասաց Լևոն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Մանվել Գրիգորյանը դժվարությամբ է տարբերում դեմքերն ու դեպքերը. փաստաբան

թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (204)

Ըստ թեմայի

Մանվել Գրիգորյանի ոտքերը 50-70 տոկոսով չեն զգում. դատարանը գնաց որոշում կայացնելու
Դատախազը նույնպես պետք է Մանվել Գրիգորյանի հիվանդություններից ունենա, որ... Նազիկ Ամիրյան
Մանվել Գրիգորյանի դատն ընդմիջվեց. փորձագետը գնաց փաստաթղթերը բերելու
Բժիշկները կայցելեն Մանվել Գրիգորյանին. նրան նորից կհետազոտեն
թեգերը:
Դատարան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Մանվել Գրիգորյան

Գլխավոր թեմաներ