00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները բողոքի հերթական ակցիան անցկացրին կառավարության մոտ

© Sputnik / Aram NersesyanАкция протеста сторонников Роберта Кочаряна перед Домом правительства (29 июля 2019). Еревaн
Акция протеста сторонников Роберта Кочаряна перед Домом правительства (29 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ակտիվիստները հայտնեցին նաև, որ գիշերը ոմանց բերման են ենթարկել։ Նրանք ապօրինի են համարում ոստիկանության գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն այսօր բողոքի ակցիա էին կառավարության շենքի դիմաց։

Կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում էին շտապ ազատ արձակել Քոչարյանին ու պնդում էին, որ նա քաղբանտարկյալ է։ Ակցիայի մասնակիցները եկել էին պաստառներով, որոնց վրա գրված էր. «Սեփականաշնորհված արդարադատություն», «Քոչարյան հերոս», «Քոչարյան քաղբանտարկյալ»։

© Sputnik / Aram NersesyanАкция протеста сторонников Роберта Кочаряна перед Домом правительства (29 июля 2019). Еревaн
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները բողոքի հերթական ակցիան անցկացրին կառավարության մոտ - Sputnik Արմենիա
Акция протеста сторонников Роберта Кочаряна перед Домом правительства (29 июля 2019). Еревaн

 

Հավաքված ակտիվիստներից չորսը լրագրողներին ասացին, որ գիշերը Մաշտոց–Թումանյան խաչմերուկում իրենց բռնել են ոստիկանները և տարել քաղմաս. նրանք ուզում էին բողոքի ակցիան սկսել գիշերը, բայց չէին հասցրել։

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիա
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները բողոքի հերթական ակցիան անցկացրին կառավարության մոտ - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա

 

«Մեզ վրա հարձակվեցին, ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով մեզ մեքենա նստեցրին ու բերման ենթարկեցին «Կենտրոն» բաժանմունք։ Նրանք ոչ մի հիմնավորում չներկայացրին։ Սա վկայում է, որ ոստիկանությունը չի փոխել իր աշխատաոճը», – ասաց «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինք» ՀԿ–ի անդամ Գագիկ Բաղդասարյանը։

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիա
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները բողոքի հերթական ակցիան անցկացրին կառավարության մոտ - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա

 

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

© Sputnik / Aram NersesyanАкция протеста сторонников Роберта Кочаряна перед Домом правительства (29 июля 2019). Еревaн
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները բողոքի հերթական ակցիան անցկացրին կառավարության մոտ - Sputnik Արմենիա
Акция протеста сторонников Роберта Кочаряна перед Домом правительства (29 июля 2019). Еревaн

 

ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչեց անձեռնմխելի և ազատեց կալանքից:

Դրանից հետո քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշեց ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Սակայն 2018 թվականի դեկտեմբերի 8-ին նա կրկին կալանավորվեց։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր ներկայացրին դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։ Մայիսի 16-ին նախագահները ներկայացան դատարան ու հաստատեցին իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Լրահոս
0