16:08 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1071 0 0

ՊԵԿ աշխատակիցները տնտեսվարողից 2 միլիոն դրամ կաշառք են պահանջել։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից  խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Այդ մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

 «ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներն ադամանդի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրենի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս վերջինիս չփաստարկված պահանջներ են ներկայացրել և սպառնացել են ստուգողական բնույթի  միջոցառումներ իրականացնել, այդպիսով  ստեղծել տնտեսվարողի համար  գործունեության անտանելի պայմաններ»,- հայտնում են ԱԱԾ-ից։

Ըստ հաղորդագրության`  ՊԵԿ պաշտոնատար անձինք  օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում թվացյալ խախտումները չհայտնաբերելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջադրելու  համար տնտեսվարողից պահանջել են շուրջ 2.000.000 դրամ կաշառք, որը սակարկությունների արդյունքում  նվազեցվել է մինչև 1.000.000-ի:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են

Գումարը փոխանցելու պահին ՊԵԿ պաշտոնատար անձինք ԱԱԾ աշխատակիցների կողմից բռնվել և բերման են ենթարկվել: 

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության 2 գլխավոր օպերլիազորները ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն:

Ըստ թեմայի

Իրանցին «Made in Azerbaijan» գրառմամբ դետալների մեջ մոտ 2 կգ ափիոն է փորձել ներկրել ՀՀ
Վանեցյանի հանձնարարականով քննարկում է կայացել. ո՞ր հարցերն են եղել ուշադրության կենտրոնում
Քաղաքացին տպարանում պատվիրել է 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ և իրացրել. ԱԱԾ
թեգերը:
պաշտոն, Կաշառք, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան

Գլխավոր թեմաներ