15:46 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Անտառ

Կացինդ բեր, գլխովդ տամ. խառնաշփոթ իրավիճակ` Գուգարքի անտառտնտեսության Սպիտակի բաժնում

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
696 0 0

Գուգարքի անտառտնտեսության տնօրենի և անտառապահի հարաբերությունները լարվել են։ Բացի այդ, հատվել են ծառեր, սակայն իրավապահ մարմինները դեռ չեն ասել` ով է մեղավոր կամ ում հրահրմամբ են նման քայլի գնացել։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Արդեն երեք ամիս է, ինչ Գուգարքի անտառտնտեսության Սպիտակի չորրորդ պահաբաժնում անհասկանալի ու խառնաշփոթ իրավիճակ է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անտառապահ Զոհրաբ Սահակյանի քույրը` Աննա Սահակյանը։

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2018թ.–ի մայիսի 17-ին Գուգարքի անտառտնտեսության տնօրենը` Արեն Աղաբաբյանը, աշխատանքից ազատեց եղբորս` անտառապահին։ Ու քանի որ եղբայրս աշխատանքից ազատվել էր բոլորովին անհիմն, դիմեցինք դատարան։ Մեկ տարի անց` 2019–ի ապրիլին, դատարանը մեր օգտին որոշում կայացրեց։ Աշխատավայրում, սակայն, նրան այնքան էլ լավ չդիմավորեցին»,–ասաց Աննա Սահակյանը։

Նրա խոսքով` երբ առաջին աշխատանքային օրը եղբայրը ներկայացել է տնօրենին իր աշխատանքային հրամանագիրը վերցնելու, վերջինս հայհոյել է` ասելով, թե 15 փաստաբան էլ բերի, մեկ է, չի շարունակելու աշխատել։ Իսկ երբ անտառապահը գնացել է իր պահաբաժին, տեսել է, որ բազմաթիվ ծառեր կոտրած ու կտրած են։ Դեպքի մասին Զոհրաբ Սահակյանը զեկուցել է տնօրենին, սակայն նրա զեկուցագիրը, ըստ տիկին Սահակյանի, արհամարհել են ու այդպես էլ որևէ քայլ չի արվել։

Խորհրդակցեցինք ու լուծման տարբերակ առաջարկվեց. Վանեցյանը` փայտի խնդրի մասին

«Տնօրենի ենթակաները եղբորս ասում են` կացինդ ո՞ւր է, բեր, հեսա գլխովդ եմ տալու. արդեն մյուսներին է լարում եղբորս դեմ։ Հարցն այն է, որ մինչ օրս հանձնում–ընդունում չի արվել, ու կտրված ծառերի համար ոչ ոք պատասխան չի տվել։ «Հայանտառի» տնօրեն Արեգ Կարապետյանին էլ զեկուցագիր ենք ներկայացրել, բայց նա էլ իր հերթին ոչինչ չի պատասխանել։ Դեպքի մասին քննչական կոմիտեից միայն ասացին, որ, հանգիստ լինենք, եղբայրս վկայի կարգավիճակ ունի»,–ասաց տիկին Սահակյանը։

Նրա խոսքով` իրենք անհանգստացած են, քանի որ մինչ օրս բավական լարված է եղբոր և տնօրենի հարաբերությունները։ Բացի այդ, մտավախություն ունեն, որ աշնան ստուգումների ժամանակ այդ ծառահատումների մեղքը կարող են բարդել եղբոր վրա։

«Հայանտառի» տնօրեն Արեգ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդրի մասին տեղյակ է, ու իրենք փորձել են լուծումներ գտնել։ Նրա խոսքով` ապրիլի 2–ին Գուգարքի անտառտնտեսության տնօրենի ներկայացրած զեկուցագրով Սպիտակի չորրորդ պահաբաժնում հանձնման–ընդունման աշխատանքներ են կատարվել` պահպանության գծով տեղակալ Սուրեն Ղարաբեկյանի գլխավորությամբ։

«Հանձնման–ընդունման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ձեռքով ջարդված, կացնով կոտրած 25 մատղաշ սոճենի։ Որոշ ժամանակ անց ավելի մեծ քանակությամբ վնասված, կոտրված ծառեր են հայտնաբերվել, և տնօրենը դիմել է ոստիկանություն։ Բավական երկար սպասեցինք, որ քննություն իրականացվի, իմանանք` մեղավորն ով է, սակայն գործը վարույթ ընդունվեց ու որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել դեռ»,–ասաց Կարապետյանը։

Իջևանում միայն մտրակ կիրառելն էֆեկտ չի ունենա. ինչպիսի «բլիթներ» պիտի կիրառի պետությունը

Նրա խոսքով` չնայած մասնաճյուղի տնօրենը միջնորդում էր ծառահատումների համար աշխատանքից ազատել անտառապահին, սակայն իրենք սահմանափակվել են նրանով, որ նկատողություն են արել անտառապահին` բացակայությունների համար։

«Հայանտառի» տնօրենը նշում է` Գուգարքի անտառտնտեսության տնօրենի և անտառապահի միջև ինչ–ինչ խնդիրներ կան, սակայն այդ խնդիրները ոչ մի կերպ չեն ազդելու աշխատանքի վրա։ Նա հավաստիացնում է, որ եթե անտառապահը բարեխիղճ կատարի իր աշխատանքը, որևէ մեկն անհիմն չի կարող աշխատանքից ազատել նրան։

Կարապետյանը նշեց, որ իրենք որևէ խնդիր չունեն անտառապահի հետ ու հորդորում են թե՛ անտառապահին, թե՛ Գուգարքի անտառտնտեսության տնօրենին ձեռնպահ մնալ փոխադարձ վիրավորանքներից։ «Այո, այնքան էլ սովորական իրավիճակ չէ։ Խնդիրն այն է, որ կա ապօրինի գործունեություն` ծառահատում, սակայն այդպես էլ չգիտենք` ով է հանցանքը կատարել, կամ ում հրահրումով և ինչ դրդապատճառով է նման բան արվել»,–ասաց նա։

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի բաժնից էլ հայտնեցին, որ Գուգարքի անտառտնտեսության Սպիտակի 4–րդ պահաբաժնում ապօրինի ծառահատումների դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296.3–րդ մասով։

Քրգործը հարուցվել է դեռ մայիս ամսին. որևէ մեկը որպես մեղադրյալ չի անցնում գործով։ Նախաքննությունը շարունակվում է։

Ըստ թեմայի

2140 հատված ծառ և մոտ 335 միլիոն դրամի վնաս. մեղադրանք է առաջադրվել 2 անտառապահի
Փոքր ՀԷԿ-երը, Ամուլսարը, Սևանից ջրառն ու անտառահատումները. բնապահպանական մտահոգություններ
Ո՞վ է թիկունքից ղեկավարում անտառահատումների անօրինական ցանցը. Փաշինյանը բացում է փակագծերը
թեգերը:
ծառ, աշխատանք, անտառապահ, ՀՀ քննչական կոմիտե, Քննություն, Անտառ, Լոռի, Հայաստան

Գլխավոր թեմաներ