18:22 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Արուս Տիգրանյան

«Ձև եմ բռնել մթոմ...»․ ինչ նոր ֆլեշմոբ է սկսում Արուս Տիգրանյանը

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
323 0 0

Հայտնի լրագրողն իր հետևորդներին խորհուրդ է տալիս հետաքրքիր խոստովանություն անել։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Ժամանակակից հեռուստատեսության ամենապայթյունավտանգ լրագրողներից մեկը` Արուս Տիգրանյանը, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և նոր ֆլեշմոբ սկսել։

«Կարդալ մինչև վերջ: Իրականում բաժակի մեջ ոչինչ չկա, ձև եմ բռնել մթոմ ես ամեն առավոտ սենց սիրուն շորիկով, քսված ու նույն գույնի աբադոկով սուրճ եմ խմում:

View this post on Instagram

A post shared by Arusik Tigranyan (@arusiktigranyan) on

Հ.Գ. տարածեք էս փոստը ձեր սթորիում ու գրեք, թե դուք ինչ ձևական ֆոտոներ եք անում: Լավագույնները կդնեմ իմ էջում: Իսկ իմ «գինիալնի» ֆլեշմոբի հեշթեգը` #մթոմ էլի

Հ.Գ. հա, աթոռը պոկված ա. ի՞նչ, հա ի՞նչ, սիրունա»։

Արուսիկի հետևորդները հավանել են լուսանկարը ու հումորային գրառումներ կատարել։

«Կոտրված աթոռը մի ուրիշ տեսք է տալիս, իսկ ճաքած սալիկներն ամբողջացնում են տեսարանը»,«Վայ Արուս, չունենամ քեզ»,«Մի քիչ մեծ չի բաժակդ սուրճի համար, դա լավ խաշի բաժակ է»,-գրել են էջի հետևորդները։

Հիշեցնենք, որ Արուս Տիգրանյանը վերջերս հյուրընկալվել էր Արսեն Հայթյանի հեղինակային «ԲառCode» հաղորդմանը և անկեղծ խոսել իր անցած ճանապարհի, լրագրողական ուղու դժվարությունների և  գործընկերների վերաբերմունքի մասին։

թեգերը:
Լուսանկար, Արուս Տիգրանյան, ֆլեշմոբ, Հայաստան, ինստագրամ

Գլխավոր թեմաներ