00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քահանան հերքում է. Բաթումի հայկական եկեղեցին Վրաստանի պահպանությանը չի հանձնվել

CC BY-SA 2.0 / hovo hanragitakan / Batumi Armenian ChurchЦерковь Сурб Пркич. Батуми, Грузия
Церковь Сурб Пркич. Батуми, Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաթումում սկսվել են մեկուկես դարյա պատմություն ունեցող Ամենափրկիչ եկեղեցու վերականգնողական աշխատանքները, իսկ եկեղեցու հարևանությամբ գտնվող Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին սովորական ռեժիմով գործում է։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Վրաստանում սկսվել են XIX դարի հայկական կաթոլիկ Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որն արդեն տևական ժամանակ հանձնվել է վրացական թեմի պահպանությանը։ Տեղեկությունը հանրության շրջանում ու սոցցանցերում լուրջ քննարկումների պատճառ է դարձել։

Реставрационные работы в Эчмиадзинском кафедральном соборе - Sputnik Արմենիա
Ուշագրավ բացահայտումներ` Էջմիածնի վերականգնվող Մայր տաճարում. ինչո՞վ կզարմացնի Մայր Աթոռը

Որոշ մարդիկ Ամենափրկիչը շփոթել են Բաթումում գործող Սուրբ Փրկիչ եկեղեցու հետ։ Նրանք կարծել են, թե ևս մեկ հայկական եկեղեցի է վրացական թեմին փոխանցվել։

 «Հայարտուն» հայկական մշակութային կենտրոնի Facebook–ի պաշտոնական էջում նույնիսկ տեղեկություն է հայտնվել Սուրբ Փրկիչ ու Ամենափրկիչ եկեղեցիների մասին։ Այնտեղ նշվում է, որ եկեղեցիներից մեկը գործող է, նույնիսկ ստույգ հասցեն է նշված։ Երկրորդ եկեղեցին` Ամենափրկիչը, այժմ վերականգնվում է ու բոլորովին այլ փողոցում է գտնվում։

 «Մեր եկեղեցին տեղում է, այն նորմալ գործում է ու ոչ ոքի չի փոխանցվել», – Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու Արարատ քահանա Գումբալյանը։ 

Նա հաստատեց, որ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում XIX դարի հայկական կաթոլիկ Ամենափրկիչ եկեղեցում, որը վաղուց է փոխանցվել վրացական թեմին։

Дворик армянской церкви в Ахалкалаки, Грузия - Sputnik Արմենիա
Վրաստանում հայկական եկեղեցի են կողոպտել

Ամենափրկիչ եկեղեցին դադարել է գործել դեռ խորհրդային իշխանության օրոք. որոշ ժամանակ այն որպես սպորտդպրոց է ծառայել։ ԽՍՀՄ փլուզումից հետո եկեղեցին տարիներով կիսաքանդ վիճակում է եղել, այդ ժամանակ է էլ այն վրացական ուղղափառ թեմին է փոխանցվել։

«Մենք մի քանի անգամ դիմել ենք հնարավոր բոլոր կառույցներին, կոչ ենք արել պահպանել եկեղեցին ու թույլ չտալ, որ ժառանգությունը քանդվի։ Խնդրել ենք, որ եկեղեցին մեր խնամքին հանձնեն։ Բայց հարցն այդպես էլ չլուծվեց», – ասաց Գումբալյանը։

Մի բան ակնհայտ է` Ամենափրկիչը Բաթումի ճարտարապետության ու մշակույթի եզակի հուշարձան է։ Այն  կառուցվել է 1877 թվականին Բաթումի հայերի միջոցներով ու տարիներ շարունակ միավորել տեղի կաթոլիկ հայերին։

Նշենք, որ Վրաստանում բնակվող կաթոլիկ հայերի մասին ստույգ տվյալներ չկան։ Հայտնի է միայն, որ նրանք մեծ մասամբ բնակվում են Նիկոմեդիայում, Ախալքալաքում ու Ախալցխայում։

Լրահոս
0