16:21 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց

Դեղին քարտ` քաղաքապետարանին. ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն հիշեցրեց անկատար խոստումները

© Sputnik / Karine Harutyunyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
9501

Աղբահանության վիճակն օր օրի վատանում է, անգամ մեկ վերելակ չի փոխվել, ավելին` 71 միլիոնով կրճատվել է վերելակների վերանորոգման գումարը։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեն այսօր քաղաքապետարանի մոտ ակցիա էր կազմակերպել` դեղին քարտ ցույց տալով քաղաքապետարանին։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանի խոսքով` իրենք ուզում են քաղաքապետին ու իշխող ֆրակցիային հիշեցնել իրենց խոստումները և լրջացման կոչ անել։

«Երևանի քաղաքապետն իր թիմի հետ մեզ խոստացել էր Երևանը կանաչապատել, աղբահանության, տրանսպորտի և մի շարք այլ խնդիրներ լուծել։ Մենք հասկանում ենք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնավարման ժամանակը` 10 ամիսը, բավականին քիչ ժամանակ է, որպեսզի մենք արդյունքներ տեսնենք, սակայն որևէ տեղաշարժ էլ չենք տեսնում։ Դրա համար էլ որպես նախազգուշացում` դեղին քարտ ենք ցույց տալիս քաղաքապետին»,–ասաց Ռոստոմյանը։

Гражданская акция АРФД перед мэрией столицы (31 июля 2019). Еревaн
© Sputnik / Karine Harutyunyan
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց

Նրա խոսքով` աղբահանության վիճակն օր օրի վատանում է, անգամ մեկ վերելակ չի փոխվել, ավելին` 71 միլիոնով կրճատվել է վերելակների վերանորոգման գումարը։

Гражданская акция АРФД перед мэрией столицы (31 июля 2019). Еревaн
© Sputnik / Karine Harutyunyan
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց

Ինչ վերաբերում է կանաչապատ տարածքներին, ապա, ըստ Ռոստոմյանի՝ Սարալանջի տարածքները կարծես հրդեհի բուն լինեն, իսկ ծառատունկ կատարում են ու չեն հետևում։

«Քանի որ վերոհիշյալ խնդիրներից որևէ մեկը չի լուծվել, մենք առաջին դեղին քարտն ենք ցույց տալիս քաղաքապետին` հույս ունենալով, որ առաջիկայում խնդիրներին լուծում կտրվի։ Խնդիրն այն է, որ գուցե պրոֆեսիոնալիզմն է բացակայում, որպեսզի կարողանան ճիշտ կառավարել։ Եթե ցանկություն կունենան համագործակցելու՝ պատրաստ ենք որոշ ծրագրեր ներկայացնել»,–ասաց նա։

Ռոստոմյանը հայտնեց, որ քաղաքապետին դեռ ցույց չեն տա կարմիր քարտ չեն ցույց տա. որոշ ժամանակ էլ կսպասեն՝ հետևելով քաղաքապետարանի գործունեությանը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մոտեցավ ակցիայի մասնակիցներին ու ասաց, որ համաձայն չէ հնչեցված կարծիքների հետ։

Նրա խոսքով` հայտարարությունը, թե 71 մլնով նվազել է վերելակների վերանորոգման բյուջեն, այնքան էլ ճիշտ չէ։

Ավելին, վերելակների նորոգման և սպասարկման համար 2019թ.–ի բյուջեով նախատեսվել է 120 779 000 դրամ` 2018–ի 96 528 000 դրամի փոխարեն։

Гражданская акция АРФД перед мэрией столицы (31 июля 2019). Еревaн
© Sputnik / Karine Harutyunyan
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց

«Գիտենք, որ քաղաքում գործող 5000 վերելակից 3000–ը փոփոխման ենթակա է, և այս խնդրի լուծման համար քաղաքապետարանն արդեն առաջարկել է լուծում` համատիրությունների և բնակիչների հետ համատեղ։ Այսինքն` այդ հարցը լուծվելու է։ Ինչ վերաբերում է Սարալանջին, ապա կայացել է մրցույթ` տարածքում ոռոգման համակարգ հիմնելու վերաբերյալ, և կաթիլային ոռոգման ցանցը լինելու դեպքում ծառեր կտնկվեն»,–ասաց նա։

Гражданская акция АРФД перед мэрией столицы (31 июля 2019). Еревaн
© Sputnik / Karine Harutyunyan
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց

Կարապետյանը նշեց, որ քաղաքում խնդիրները բազմաթիվ են, սակայն դրանք հստակ քայլերով լուծվում են։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչները հայտնեցին, որ պարբերաբար նման ակցիաներ են անելու` չարված խոստումների մասին բարձրաձայնելով։

«Սանիթեք» VS հիդրոմետ. թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում

Ըստ թեմայի

«Սանիթեք» ընկերությունը խոստանում է աղբի հարցը շատ արագ լուծել
Երևանի քաղաքապետարանը մտադիր է 20 վերելակ ձեռք բերել. կարևոր ծրագիր է գործարկվել
Երևանում վերելակ է պոկվել. կան տուժածներ. տեսանյութ
Դավթաշենի շենքերից մեկի վերելակն ընկել է. ներսում քաղաքացի կա
Գարշահոտ Երևան-2800. ինչների՞ս է հոսանքը, միևնույն է՝ ջուր չկա, աղբ տանող էլ՝ չկա ու չկա
«Բուրավետ» պերֆորմանս. Երևանի քաղաքապետարանի դիմաց աղբ թափեցին` ի նշան բողոքի. տեսանյութ
թեգերը:
դեղին քարտ, վերելակ, աղբ, Երևանի քաղաքապետարան, Բողոքի ակցիա, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)

Գլխավոր թեմաներ