07:28 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Ապրիլյան քառօրյայի հերոսների շիրմաքարերն աղտոտված են մոմանման նյութով

Ենթամշակույթ կրողների ձեռքի գո՞րծն է. ՊՆ-ն պարզում է «Եռաբլուրի» դեպքի մանրամասները

© Sputnik / Hayk Petrosyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
749 0 0

Բոլոր տապանաքարերն ու շիրմաքարերը, որոնց վրա պարաֆինի և այլ նյութի խառնուրդ է լցված, կմաքրվեն։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. ՀՀ ՊՆ-ն միջոցառումներ է իրականացնում բացահայտելու համար անձանց, որոնք անհասկանալի նյութ են լցրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հերոսների շիրմաքարերին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Ավելի վաղ  համացանցի հայկական տիրույթում սկսեց արագորեն տարածվել մի տեսանյութ, որտեղ երևում է, որ «Եռաբլուրում» թաղված Ապրիլյան քառօրյայի հերոսներից մի քանիսի գերեզմանների վրա ինչ–որ անհասկանալի հեղուկ է լցրած։ Օգտատերերը շտապել են այս երևույթը «վանդալիզմի ակտ», «բարբարոսություն», «պղծում» որակել։

Родственники и журналисты у могил павших героев четырехдневной войны
© Sputnik / Hayk Petrosyan
Եռաբլուր

«ՀՀ ՊՆ-ն միջադեպի մասին տեղեկացել է նախօրեին։ Ենթադրաբար, շիրմաքարերն աղտոտել են հալված մոմերով՝ մի քանի հոգով և միտումնավոր»,-ասաց Ալթունյանը։

Նա նշեց, որ աղտոտել էին հենց Ապրիլյան քառօրյայի հերոսների շիրմաքարերի վրա գրված անունները և դեմքերը։ «Ձեռագիրն» ամեն տեղ նույնն է։ Ալթունյանը դժվարացավ պատասխանել՝ արդյո՞ք վանդալիզմի այս ակտի մեջ կարող են խառնված լինել ենթամշակույթների ներկայացուցիչներ, սակայն վստահեցրեց, որ բոլոր շիրմաքարերը կմաքրվեն և կարգի կբերվեն, իսկ տարածքում տեսախցիկներ կտեղադրվեն, որպեսզի իրավիճակը վերահսկելն ավելի հեշտ լինի։

Арка над входом в военный пантеон Ераблур
© Sputnik / Hayk Petrosyan
Եռաբլուր

«Եթե մահանամ, իմացիր, որ միշտ սիրել եմ քեզ». ապրիլյան պատերազմն ու անպատասխան նամակը

Ապրիլյան պատերազմ. Ադրբեջանին պետք էր շրջանցել Մադրիդյան սկզբունքները

Ըստ թեմայի

Ապրիլյան քառօրյան. տեսանյութ՝ առանց մեկնաբանությունների
«Չեմ ցանկանա, որ Հայաստանը փակվի». Մանուկյանի կարծիքով ԱԺ–ն չպիտի քննի ապրիլյան պատերազմը
Խնդրում եմ, այնպես անես` մայրս չլացի. ապրիլյանի տղաներից Բագրատ Ալեքսանյանի վերջին տողերը
Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի ստեղծումը հակապետական մտածելակերպի արդյունք է. Աշոտյան
Սիրով կհամագործակցեմ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի հետ. Տոնոյան
Ովքե՞ր են ՔՊ–ից մասնակցել ապրիլյան քառօրյային. բացահայտում է Փաշինյանը
թեգերը:
գերեզման, Ապրիլյան քառօրյա պատերազմ, Եռաբլուր պանթեոն

Գլխավոր թեմաներ