19:11 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Բանկոմատ

«Իջևանի վերնատան» նախկին տնօրենը 5 մլն դրամ աշխատավարձ է ստացել առանց աշխատանքի գնալու

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Պատկերասրահի նախկին տնօրենը յուրացրել է նաև լրագրողի հաստիքի համար նախատեսված 3 մլն դրամը:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենն ու «Իջևանի վերնատուն» պատկերասրահի նախկին տնօրենը չարաշահումներ են թույլ տվել, որոնք բացահայտվել են ԱԱԾ-ի և ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների համագործակցության շնորհիվ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը՝ նախնական տվյալներով պարզվել է, որ 2016 թվականին Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենը հաստատությունում որպես մեթոդիստ գրանցել է մի անձի, որը փաստացի աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 644․000 դրամ, տնօրենը վատնել է։

Ըստ հաղորդագրության՝ «Իջևանի վերնատուն» պատկերասրահի նախկին տնօրենն էլ  2016-ից 2018 թվականներին ամուսնու և երեխաների հետ բնակվել է մայրաքաղաքում ու փաստացի աշխատանքի չի ներկայացել, սակայն ստացել է ընդհանուր 5․000․000 դրամ աշխատավարձ։ Բացի այդ, պարզվել է, որ աշխատանքի չի ներկայացել նաև պատկերասրահում որպես լրագրող գրանցված մի աշխատակից։ Նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3․000․000 դրամ, տնօրենը վատնել է։

Դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել։

Հանգամանանքերը նախաքննությամբ պարզվում են։

Կրկին չարաշահումներ են բացահայտվել. Եղվարդի դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Ըստ թեմայի

Օդանավի վարձակալության համար ծախսվել է օդանավի գնից 7 անգամ շատ գումար. խոշոր չարաշահում
Շիրակի մարզպետի որդին հաստատ դժգոհ է հոր աշխատանքից. «սև ցուցակ» չկա, չարաշահում կա
Ոստիկանությունը մեկ միլիարդը գերազանցող չարաշահում է բացահայտել
Առողջապահության նախարարությունը հասավ Ֆիզիոթերապիայի ինստիտուտ. 30 մլն դրամի չարաշահում
Երևանի դպրոցներից մեկում 7 միլիոն դրամի չարաշահում է բացահայտվել
թեգերը:
Իջևան, աշխատավարձ, չարաշահում, Տնօրեն

Գլխավոր թեմաներ