00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում միասեռականների ամուսնություններ ու որդեգրումներ չեն լինի. նախարար

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция замначальника Комитета госдоходов Армении Рустама Бадасяна (11 марта 2019). Еревaн
Пресс-конференция замначальника Комитета госдоходов Армении Рустама Бадасяна (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախարարն արհեստական օրակարգ է համարում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ բարձրացած աղմուկը։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ծավալված աղմուկի նպատակը իշխանությանը տարբեր կողմերից հարվածելն է։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Անդրադառնալով հիմնական քննադատություններին՝ նա շեշտեց, որ սեռական փոքրամասնություններին Հայաստանում ապաստան տրամադրելու դրույթի պարագայում Հայաստանն օգտվել է վերապահում անելու իր իրավունքից, հետևաբար կոնվենցիայի վավերացումից հետո էլ այդ դրույթը միանշանակ չի գործի։

Բադասյանը հայտնեց նաև, որ փաստաթղթի վավերացումը չի նշանակելու նաև միասեռ ամուսնությունների ու նման զույգերի կողմից որդեգրումների արտոնում։

«Կոնվենցիայի ընդունումը չի նշանակում, թե կարող են տրվել կոնվենցիայով չսահմանված իրավունքներ, օրինակ՝ ամուսնանալու, որդեգրման և այլն»,- ասաց նա։

Իսկ նրանց, ովքեր այդպիսի պնդումներ են անում, նախարարը հորդորեց ծանոթանալ կոնվենցիայի տեքստին։

Люди держат транспарант с надписью: Остановите Стамбульскую конвенцию, за суверенную Хорватию!во время протеста против международной конвенции (24 марта 2018). Загреб - Sputnik Արմենիա
Ինչպես կարձագանքի Փաշինյանը. տնաքանդ կոնվենցիա՞, թե՞ քաղաքական օրակարգի գրավիչ հարց

«Եթե կոնվենցիան վավերացվի, ես ուրախ կլինեմ, որ դուք՝ լրագրողներդ, մեկ տարի, երկու տարի ու այդպես շարունակ այն մարդկանց, ովքեր պնդում են, որ կոնվենցիայում կան կետեր նույնասեռական ամուսնությունների օրինականացման մասին կամ նրա, որ նույնասեռականները կարող են երեխա որդեգրել, զանգահարեք ու հարցնեք՝ «ինչի՞ չեղավ դա»», - ասաց նախարարը։

Փոխարենը Բադասյանը վստահեցրեց, որ կոնվենցիան կնպաստի բռնությունների դեմ պայքարը բարձրացնել ինստիտուցիոնալ մակարդակի՝ ապահովելով համապատասխան մարմինների աշխատակիցների վերապատրաստման հնարավորությունը։

«Օրինակ՝ մարզերում դեպքեր են եղել, երբ բռնության ենթարկված կինը դիմել է իրավապահներին։ Իսկ նրան նույնիսկ խորհուրդ են տվել հաղորդում չներկայացնել»,- ասաց նախարարը։

Բադալյան. «Ստամբուլյան կոնվենցիան PR զենք է իշխանության և ընդդիմության համար»

Նա նաև հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով` 2017-18թթ–ին Հայաստանում բռնության փաստերով 400 գործ է քննվել, որոնցից 82-ը ներկայացվել են դատարան։ Գործերի մեծ մասն ընտանեկան բռնությունների փաստերով են (ամուսինը բռնություն է ենթարկել կնոջը)։ Sputnik Արմենիան հետաքրքրվեց` իսկ հակառակ դեպքերի մասին ի՞նչ տվյալներ կան։ Նախարարը պատասխանեց` նման տվյալի չի տիրապետում։

Ստամբուլի կոնվենցիան (կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան») կնքվել է 2011թ.–ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետություններից կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել` 11-ը, այդ թվում՝ Հայաստանը։ Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել այն, իսկ Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել։

Նախարարը Ստամբուլյան կոնվենցիայի հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողովին

Լրահոս
0