06:35 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Մարիա Զախարովա

Ցավակցում ենք զոհված զինծառայողի հարազատներին և ապաքինում մաղթում վիրավորներին. Զախարովա

© Ruptly .
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
19510

Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը հակասում է կողմերի միջև հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել և երկու կողմերում էլ կան վիրավորներ։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ցավակցում ենք զոհված զինծառայողի հարազատներին և մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,- նշեց նա:

Զախարովայի խոսքով` լարվածության աճը հակասում է կողմերի այն հայտարարություններին, որոնք վերաբերում են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն:

Կաշխատենք պարոն Գրեմինգերին չհիասթափեցնել. Զախարովան պատասխանել է Արցախի մասին հարցին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև անթույլատրելի է համարել իրավիճակի հետագա էսկալացիան և հակամարտության կողմերին կոչ արել զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ուժի կիրառումից և միջոցներ կիրառել իրավիճակը կայունացնելու համար:

Ըստ թեմայի

Չուլջյան. «Արցախը չպետք է զրկվի ԱՄՆ-ի օժանդակությունից»
Սահմանային սրացումներն «ինտեգրվել են» Արցախի բանակցություններին. պարզաբանումներ
Արցախի սահմանին կրակոցների թիվն ավելացել է
թեգերը:
Ռուսաստան, Արցախ, Մարիա Զախարովա, Հայաստան

Գլխավոր թեմաներ