11:36 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Հյուրանոց հասած արջուկը

Դիլիջանում արջի քոթոթն անակնկալ է մատուցել մարդկանց. կենդանին հյուրանոց է եկել. տեսանյութ

© Photo: Screenshot / Facebook / Narine Hovhanna Baldryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1449 0 0

Հյուրանոցի ղեկավարությունը հստակ չի մեկնաբանել, թե որտեղից է հայտնվել արջուկը։ Մարդիկ կենդանուն հանձնել են մասնագետներին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի բակում այսօր տեղացիները փոքրիկ արջի քոթոթի են հանդիպել։ Այս մասին Facebook-ի էջում հայտնել է Դիլիջանի բնակիչ Նարինե Բալդրյանը։ Նա նաև տեսանյութեր է հրապարակել։

Բալդրյանը նաև հյուրանոցի ղեկավարությունից հետաքրքրվել է, թե երբ ու որտեղից է հայտնվել արջը։

«Իրենց ասելով` հենց նոր էր եկել փողոցից, հետո պարզվեց, որ առավոտյան իր ոտքով է եկել։ Հավանաբար 2 օրից շատ է գտնվել իրենց մոտ, որովհետև սովոր էր հյուրանոցի տիրոջը և կպած գնում էր հետևից»,– գրել է նա։

Արջուկի ճակատագրով մտահոգ քաղաքացին զանգահարել է Դիլիջան ազգային պարկ և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

«Ազգային պարկի աշխատակիցները մի քանի րոպե հետո արդեն տեղում էին։ Հյուրանոցի տերն իր մեքենայով արջի քոթոթին տարավ ազգային պարկ, մենք նույնպես այնտեղ էինք»,– նշել է Բալդրյանը:

Ազգային պարկից քաղաքացուն հայտնել են, որ քոթոթին նախ տեղափոխելու են Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման համար Դիլիջանում կառուցված կենտրոն, որտեղ 10-15 օր ազատավանդակում պահելուց հետո բաց են թողնելու վայրի բնություն։

Վայոց Ձորում ավտոմեքենայով հետապնդել են մայր արջին ու երկու քոթոթներին. տեսանյութ

Ըստ թեմայի

«Ես էլ կարող եմ այդպես». արջի քոթոթն օգնում է տիրուհուն. զվարճալի տեսանյութ
Կատուն ընկել է արջի քոթոթի հետևից. զվարճալի տեսանյութ
Լուսանկարիչը հազիվ է փրկվել արջի ձեռքից. տեսանյութ
թեգերը:
տեսանյութ, Հյուրանոց, արջ, Հայաստան

Գլխավոր թեմաներ