14:16 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Սոչիի օդանավակայան

«Հայերը շահարկում են ազգային պատկանելությունը». Սոչիի օդանավակայանի պարզաբանումը

© Sputnik / Игорь Онучин
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
18901

Օդանավակայանում կարծում են, որ աշխատակիցները, որոնց հետ վերջերս չեղարկել են աշխատանքային պայմանագրերը, անձնական շահերի համար են օգտագործում ազգությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Սոչիի միջազգային օդանավակայանի կադրային քաղաքականությունը համապատասխանում է  Ռուսաստանի օրենսդրության նորմերին ու պահանջներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրուցում ասացին օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Վերջին օրերին լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Սոչիում ազգային հատկանիշով պայմանավորված «մաքրումներ» են ընթանում ու հայերին ազատում են աշխատանքից»։ Նաև հրապարակվել էր հայկական ծագում ունեցող 23 քաղաքացու ցուցակ, որոնք հեռացվել էին աշխատանքից։

Հեռացված աշխատակիցները նաև հայտարարություն էին տարածել, որում հանրային աջակցություն էին հայցում։ Հայտարարության մեջ նշվում էր, որ արդեն երկրորդ տարին է օդանավակայանում ազգային հողի վրա անձնակազմի կրճատումներ են արվում։

«Լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Սոչիի միջազգային օդանավակայանը պաշտոնապես հայտարարում է, որ կադրային քաղաքականությունը համապատասխանում է Ռուսաստանի օրենսդրության բոլոր նորմերին ու պահանջներին», – նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության`օդանավակայանի աշխատակիցների կազմը բազմազգ է, ու դա օդանավակայանի առավելությունն է, իսկ կադրային փոփոխությունները միշտ հիմնվում են կորպորատիվ նորմերի ու դրույթների, բազմազգ կոլեկտիվում աշխատելու էթիկայի կանոնների վրա։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատակիցները,  որոնց հետ վերջերս չեղարկել են աշխատանքային պայմանագրերը, անձնական շահերից ելնելով են շահարկում են իրենց ազգային պատկանելությունը։

«Այդ անձանց գործողությունները ոչ միայն օրինական չեն, այլև ազգամիջյան ատելություն են բորբոքում, իսկ դա անթույլատրելի է», – նշված է հաղորդագրության մեջ։

Օդանավակայան Կապանում` 6 ժամը 45 րոպեում. արդյո՞ք անվտանգ կլինեն սյունիքյան վայրէջքները

Օդանավակայանի մամուլի ծառայությունը նշում է, որ 2019 թվականի յոթ ամսվա ընթացքում տարբեր պատճառով ընկերությունը լքած (սեփական ցանկությամբ, կրճատման հետևանքով) աշխատակիցների ընդհանուր թվի միայն 3% է հայկական սփյուռքի ներկայացուցիչ։  Այդ իսկ պատճառով որևէ մեկը չի կարող դա ազգային պատկանելությամբ պայմանավորել։

Ինչպես չսխալվել Հայաստանում տուրօպերատոր ընտրելիս. փորձագետի խորհուրդները

Սոչիի օդանավակայանում ապօրինի ակցիայի կազմակերպիչներին կոչ են անում հրաժարվել երկրի օրենսդրությանը հակասող գործողություններից։

 

թեգերը:
Պայմանագիր, Սոչի, հայեր, Հայաստան

Գլխավոր թեմաներ