13:20 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
«Սանիտեքի» ասուլիսը

«Սանիթեքը» կարող է արբիտրաժային դատարան դիմել. ի՞նչ է պահանջում ընկերությունը

© Sputnik / Hayk Petrosyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
126 0 0

«Սանիթեք» ընկերության ղեկավարը ներկայացրեց Երևանում աղբահանության խնդիրը լուծման իրենց տարբերակները։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունն արբիտրաժային դատարան կդիմի, եթե Երևանի քաղաքապետարանը չընդունի Երևանում աղբահանության խնդրի լուծման իրենց պայմանները։ Այս մասին այսօր Լիբանանից առցանց–ասուլիսի ժամանակ ասաց ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ ք օպերատորը կհեռանա հայկական շուկայից։

Թավիլը հայտնեց, որ ընկերությունը պատրաստ է խնդիրների լուծման համար երկու ծրագիր իրականացնել։ Կարճաժամկետ ծրագիրը ենթադրում է համատեղ աշխատանք Երևանի քաղաքապետարանի հետ, որը կգործարկի նաև իր նոր տեխնիկան։

Երկարաժամկետ ծրագիր էլ կա, որի համաձայն ընկերությունը պատրաստ է 4 միլիոն դոլարի չափով լրացուցիչ ներդրումներ անել. այն տարեկան 500 նոր աղբաման կգնի, կարդիականացնի ավտոպարկը, կորպորատիվ կառավարման թափանցիկ համակարգ կներդնի ու կկատարի ֆինանսական պարտականությունները։

Միաժամանակ «Սանիթեքը» պահանջում է, որ քաղաքապետարանը Նուբարաշենի աղբանոցի ենթակառուցվածքի զարգացման, թափոնների վերացման ու այդ գործընթացը վերահսկելու քաղաքականություն մշակի ու կիրառի։

Ընկերությունը կարծում է, որ փորձագիտական հետազոտություն անցկացնելուց հետո անհրաժեշտ է վերանայել պայմանագրի արժեքը. «Սանիտեքն» ուզում է հետ ստանալ գումարը, որը քաղաքապետարանը չի վճարել` տուգանելով «Սանիթեքին»։

«Եթե կարողանանք համալիր լուծում գտնել, ապա և՛ ընկերության համասեփականատերերը, և՛ Համաշխարհային բանկը պատրաստ են նոր ներդրում անել։ Հուսով ենք` քաղաքային իշխանությունը կապի դուրս կգա, և այդ հարցի շուրջ բանակցություններ կսկսվեն», – ասաց Թավիլը։

Նրա խոսքով` բոլոր այս առաջարկներն արդեն ներկայացվել են քաղաքապետարանին, սակայն դեռ պաշտոնական պատասխան չեն ստացել։ Ավելին` ընկերության ներկայացուցիչների ու փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանդիպման ժամանակ վերջինիս միակ մտավախությունն այն էր, թե ինչպես քաղաքացիները կարձագանքեն աղբահանության համար «Սանիտեքին» ավելի շատ վճարելու հարցին։

Նա հավելեց, որ երկուշաբթի ընկերությունը կսկսի պատրաստվել նախարբիտրաժային գործընթացին ու ՀՀ կառավարության հետ նամակագրություն կսկսի ։

Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերությունը մեղադրվում է խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ։ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դեռևս փետրվարի 22-ին։

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումների ծավալը պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են:

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քաղաքը չի կարող ունենալ այնպիսի աղբամաններ, ինչպիսին տրամադրում է «Սանիթեք» ընկերությունը, և որ քաղաքային իշխանությունները թույլ չեն տալու, որ Երևան քաղաքում աղբահանությունը մնա այս վիճակում:

Նա նշեց, որ քաղաքային իշխանությունն առավելապես աջակցել է «Սանիթեք» ընկերությանը, ամեն ինչ արել է, որ ընկերությունը ոտքի կանգնի, բայց ապարդյուն։

Ըստ թեմայի

Հայկ Մարությանը կրկին խոստանում է մաքրել աղբը. Երևանը աղբահանության նոր մարմին կունենա
Հայկ Մարությանը խոսեց աղբահանության խնդրից. կլուծարե՞ն պայմանագիրը «Սանիթեքի» հետ
«Աղբահանության ծախսերն ավելանում են 2 մլրդով, բայց ոլորտի պատկերացումը դեռ չկա». Խաժակյան
թեգերը:
Հայկ Մարության, աղբի տեսակավորում, աղբ, Դատարան, Երևանի քաղաքապետարան, քաղաքապետ, Սանիթեք, Երևան

Գլխավոր թեմաներ