09:22 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Պայթյուն Երևան-Սևան մայրուղում

Տարօրինակ դեպք Երևան–Սևան ճանապարհին. ոստիկանների աչքի առաջ փախել է դեպքի վայրից

© Sputnik / Arsen Haytyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
734 0 0

Ոստիկանությունը հետաքրքիր տեղեկություններ է հայտնել Սևանի ճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո գրանցված մեկ այլ միջադեպի մասին, որով նույնպես հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում այսօր` օգոստոսի 2-ին  տեղի ունեցած պայթյունից հետո, կամրջի վրա գտնվող վնասված ավտոմեքենաներից մեկի ղեկին գտնվող քաղաքացին դիմել է փախուստի է։ Այդ մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունը։

«Դեպքի վայրից մի քաղաքացի առանց իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Թե ով է եղել նշված ավտոմեքենայի ղեկին, ինչպես է նրան հաջողվել դեպքի վայրում գտնվող ոստիկանների աչքի առաջ փախուստի դիմել , ոստիկանությունը չի մանրամասնում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ Ու թեև, դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում, բայց նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։

Հիշեցնենք` այսօր, ժամը 12:17-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ավերվել էր ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի ասֆալտե ծածկույթը։ Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհով ընթացող Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից առաջինը, ըստ մամուլի տեղեկությունների, պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին (Շշի Մելո)։ Ավտոմեքենաները պայթյունի պահին կամրջին են եղել։ Զոհեր և վիրավորներ չկան: Պայթյունի փաստով Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում մինչ այդ արդեն հարուցվել էր քրեական գործ`Քրեական օպրենսգրքի 104 հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) և 235 հոդվածի 1–ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռքբերելը, պահելը) հատկանիշներով։

Ըստ թեմայի

Սարսափելի դեպք Արարատի մարզում. 28–ամյա հղի է մահացել
Ոստիկանները հայտնաբերել են «Եռաբլուրում» շիրմաքարերին մոմ թափած անձին. տեսանյութ
Դժբախտ դեպք Երևանում. ՀԷՑ–ի աշխատակցին մահացած են հայտնաբերել մեքենայում
Հրազդանի կիրճում դաժան ծեծի է ենթարկվել 40–ամյա մի տղամարդ. նրան հիվանդանոց են տեղափոխել
Բաթումում 17-ամյա երիտասարդը 3 ադրբեջանցու է դանակահարել
թեգերը:
պայթյուն, ավտոմեքենա, Սկանդալ, Քրեական գործ, Սևան, Ոստիկանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ