21:15 21 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը խոստովանում է, որ երջանիկ է. լուսանկար

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
250 0 0

Հայտնի դերասանուհին գրել է երջանկության ու սիրո մասին և նոր լուսանկար հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հանրահայտ դերասանուհի և հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը կարողանում է բռնել ակնթարթը։ Նա այս մասին գրել է Instagram–ի իր էջում։

«Մարդ անընդհատ անհավասարակշռության մեջ է. այն հազվադեպ պահերը, երբ կյանքի ցնցումները դադարում են, դառնում ես երջանիկ, կամ... զգում ես քեզ երջանիկ, կամ... վերջապես ԶԳՈՒՄ ես ինքդ քեզ։ Մենք քիչ ենք մնում ինքներս մեզ հետ։ Այսօր փախուստի միլիոնավոր ձևեր կան, բայց արժի՞ արդյոք... Մարդ ինչքան՞ պիտի ինքն իրեն չսիրի, որ փախչի իրենից»,– գրել է նա։

Դերասանուհին համոզված է, որ երջանկության վայրկյանը հավերժության պես է. թե կարողանաս բռնել ու նրանով տարածվել՝ կանմահանաս։

«Անհավասարակշռության մեջ հաստատ է սիրո՛ հավասարակշռությունը, որը մի Պահի մեջ է՝ Սիրո մի ակնթարթի։ Ես սովորել եմ «բռնել» Ակնթարթը. ես երջանիկ եմ»,– եզրափակել է նա։

Միշտ է այդպես, երբ հանդիպում են երկու հայ. Նազենի Հովհաննիսյան

Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջերում։ Նրա Instagram-յան էջի հետևորդների թիվը հատել է 376.000–ի սահմանը։ Իսկ դերասանուհու Facebook-ի պաշտոնական էջին 96.640 օգտատեր է հետևում։

«Գիրքը չոր է, տակս`թաց». Նազենի Հովհաննիսյանը լողազգեստով գիրք է կարդում

Ըստ թեմայի

Նազենի Հովհաննիսյանը «զրկվել է» ատամներից. դերասանուհին զվարճալի տեսանյութ է հրապարակել
«Իմ տանը էնքան չապրած կյանք կա». Նազենի Հովհաննիսյանը հուզիչ գրառում է արել
«Իմ լուսավոր ընկերուհի»․ Սոֆի Մխեյանը Նազենի Հովհաննիսյանի հետ նոր լուսանկար է հրապարակել
Սերը մերկություն է սիրում. Նազենի Հովհաննիսյանը խոստովանում է, որ ինքը ծայրահեղական է
թեգերը:
Լուսանկար, սեր, Նազենի Հովհաննիսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ