00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթիկցի էլեկտրիկը «Զապորոժեցի» ու «Մոսկվիչի» մասերով ուղղաթիռ է սարքել. մնում է` ճիշտ թռչի

© Sputnik / Andranik GhazaryanМнацакан Аджатян из Артика в кабине собственного вертолета
Мнацакан Аджатян из Артика в кабине собственного вертолета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մնացական Հաջաթյանը խորհրդային ավտոմեքենաների մասերից ուղղաթիռ է սարքել, որը կարող է պետքական լինել մի շարք ոլորտներում։ 10 անգամ ավելի մատչելի գնով կառուցվող ուղղաթիռով հնարավոր կլինի վիրավոր տեղափոխել, հրդեհներ մարել։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Արթիկցի 51–ամյա Մնացական Հաջաթյանը 5 տարի առաջ առավոտյան արթնացել ու գործի է անցել. նա «ԳԱԶ 24–ի», «Զապորոժեցի», «Մոսկվիչի» մասերը համակցելով` ուղղաթիռ է սարքել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հաջաթյանը պատմեց, որ թե՛ տան անդամները, թե՛ հարևանները չեն հավատացել, որ երկաթի կտորներն ուղղաթիռի մասեր են դառնալու։

«Բանակում ծառայելու ժամանակ ուղղաթիռների տեխնիկ եմ եղել, ու այդ ժամանակից սկսած` ավիաոլորտն ինձ շատ է հետաքրքրել։ Միշտ մտածում էի` տեսնես հնարավո՞ր կլինի մի ուղղաթիռ ստեղծել, որն ավելի մատչելի կնստի, քան եղածների գներն են։ Մի գիշեր մտածեցի, որ, վե՛րջ, պետք է երազանքն իրականություն դարձնել. արթնացա ու գործի անցա»,– պատմեց Հաջաթյանը։

Ուղղաթիռը պատրաստելիս հարևանները թերահավատորեն են վերաբերվել նրա գործին, տան անդամներն էլ մտածել են` մի քանի օր կաշխատի ու «հավեսը կհանի», բայց հետո հպարտորեն են սկսել նայել ուղղաթիռը ստեղծողին։

© Sputnik / Andranik GhazaryanՄնացական Հաջաթյանի սարքած ուղղաթիռը
Արթիկցի էլեկտրիկը «Զապորոժեցի» ու «Մոսկվիչի» մասերով ուղղաթիռ է սարքել. մնում է` ճիշտ թռչի - Sputnik Արմենիա
Մնացական Հաջաթյանի սարքած ուղղաթիռը

Հաջաթյանը մասնագիտությամբ էլեկտրիկ է, Արթիկի էլեկտրական ցանցում է աշխատում, վթարներն է վերացնում. բարձր լարման կայանների հետ գործ ունի։ Մասնագիտությունը, ասում է, օգնել է, որ ուղղաթիռի ինչ–ինչ հատվածներ պատրաստի։

© Sputnik / Andranik GhazaryanՄնացական Հաջաթյանի սարքած ուղղաթիռը
Արթիկցի էլեկտրիկը «Զապորոժեցի» ու «Մոսկվիչի» մասերով ուղղաթիռ է սարքել. մնում է` ճիշտ թռչի - Sputnik Արմենիա
Մնացական Հաջաթյանի սարքած ուղղաթիռը

Հաջաթյանի խոսքով` 3 տարի աշխատել է ուղղաթիռի վրա, մանրամասն մշակել ու սարքել յուրաքանչյուր դետալը և ամեն մանրուքին ուշադրություն դարձնել։ Նա հավաստիացնում է` չկա մի բան, որով ուղղաթիռը կտարբերվի մյուսներից։

© Sputnik / Andranik GhazaryanՄնացական Հաջաթյանի սարքած ուղղաթիռը
Արթիկցի էլեկտրիկը «Զապորոժեցի» ու «Մոսկվիչի» մասերով ուղղաթիռ է սարքել. մնում է` ճիշտ թռչի - Sputnik Արմենիա
Մնացական Հաջաթյանի սարքած ուղղաթիռը

«Ուղղաթիռն իր բոլոր ֆունկցիաներն անում է, ամեն դետալի մասին մտածել եմ, գտել։ Չգիտեմ` որքան գումար եմ ծախսել վրան, բայց հաստատ քիչ չի։ Այս կարգի ուղղաթիռները, եթե նորմալ հավաքես, 15-18 000 դոլար կարժենա պետության վրա, բայց նման ուղղաթիռների գինը 150-180 000 դոլար է»,– ասում է ուղղաթիռի վարպետը։

© Sputnik / Andranik GhazaryanՄնացական Հաջաթյանի սարքած ուղղաթիռը
Արթիկցի էլեկտրիկը «Զապորոժեցի» ու «Մոսկվիչի» մասերով ուղղաթիռ է սարքել. մնում է` ճիշտ թռչի - Sputnik Արմենիա
Մնացական Հաջաթյանի սարքած ուղղաթիռը

Տան բակում կանգնած ուղղաթիռը մեկ անգամ «տեղից պոկել» է, սակայն քանի որ բակի տարածքը մեծ չէ, վտանգավոր է ու հնարավոր էլ չէ այդտեղից սկսել այն վարել։ Բացի այդ, ուղղաթիռի շարժիչի հզորությունը թույլ է, իսկ հզոր շարժիչը ծախսատար է։

© Sputnik / Andranik GhazaryanՄնացական Հաջաթյանի սարքած ուղղաթիռը
Արթիկցի էլեկտրիկը «Զապորոժեցի» ու «Մոսկվիչի» մասերով ուղղաթիռ է սարքել. մնում է` ճիշտ թռչի - Sputnik Արմենիա
Մնացական Հաջաթյանի սարքած ուղղաթիռը

Ուղղաթիռը նորմալ աշխատեցնելու համար նախ փորձարկել է պետք, սխալները շտկել, ու վերջ, այն պատրաստ կլինի։ Հաջաթյանն ասում է, որ նման` պետության վրա մատչելի նստող ուղղաթիռների միջոցով հնարավոր կլինի, օրինակ, դաշտերին դեղ շաղ տալ, հրդեհների ժամանակ ջուր հասցնել։ Ավելին` այն կարող է նաև պաշտպանության մեջ պետք գալ ու վիրավորներին տեղափոխել։

Ուղղաթիռի վարպետը նշում է, որ կուզեր` պաշտպանության նախարարությունն իմանար իր արածի մասին, քանի որ այն, իրոք, կարող է պետությանը պետքական լինել։

© Sputnik / Andranik GhazaryanՄնացական Հաջաթյանի սարքած ուղղաթիռը
Արթիկցի էլեկտրիկը «Զապորոժեցի» ու «Մոսկվիչի» մասերով ուղղաթիռ է սարքել. մնում է` ճիշտ թռչի - Sputnik Արմենիա
Մնացական Հաջաթյանի սարքած ուղղաթիռը

Հաջաթյանը պատմեց նաև, որ 1-2 տարի առաջ իրենց քաղաք ռուս օդաչուներ են եկել, և քանի որ քաղաքում արդեն գիտեն այդ ոլորտի հանդեպ իր սերը, օդաչուներին ուղեկցել են իրենց տուն` հանգստանալու, զրուցելու։ Օդաչուները զննել են Հաջաթյանի ուղղաթիռն ու զարմացել` որքան ճիշտ է հավաքած։

«Մի օր էլ մի եզդի եկավ, ասաց` արի քեզ տանեմ Իրաք, այնտեղ ձեռքից ձեռք քեզ կխլեն։ Բայց ես ուզում եմ մեր պետությանը մի բանով պետքական լինել։ Կուզեի ավիացիայի ոլորտում աշխատել, չնայած իմ մասնագիտությունից էլ դժգոհ չեմ»,– ասում է նա ու ծիծաղով հավելում` իրենց թաղի էլեկտրիկն է։

Քանի որ փողոցի երիտասարդների մեծ մասն արտագնա աշխատանքի են մեկնել, հենց ինքն էլ օգնության է հասնում, երբ հարևաններից որևէ մեկի տան էլեկտրալարերը շարքից դուրս են գալիս։ Հաջաթյանը նշում է, որ բախտը բերել է` այսքան ժամանակ չի հոսանքահարվել, քանի որ հակառակ դեպքում «հրեշտակները տեղում կերևան»։

© Sputnik / Andranik GhazaryanՄնացական Հաջաթյան
Արթիկցի էլեկտրիկը «Զապորոժեցի» ու «Մոսկվիչի» մասերով ուղղաթիռ է սարքել. մնում է` ճիշտ թռչի - Sputnik Արմենիա
Մնացական Հաջաթյան

Հաջաթյանենց տանը հաճախ են հյուրեր լինում. Արթիկ եկողներին զարմացնելու համար ուղեկցում են հենց նրանց տուն, լուսանկարում ուղղաթիռի հետ ու խոստում վերցնում, որ այն աշխատեցնելուց հետո ուղևորներից մեկն էլ հենց իրենք են լինելու։

Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել` «Хищник». տեսանյութ և լուսանկարներ

Լրահոս
0