20:31 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP615.73
  • EUR527.68
  • RUB7.46
Քենյա

Որ չվարակվես. ի՞նչ պետք է պատվաստվել Աֆրիկա, Ասիա կամ Եվրոպա մեկնելիս

© Sputnik / Файед Эль-Гезири
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
19810

Կան երկրներ, որտեղ մուտք գործելուց պարտադիր է որոշ պատվաստումների միջազգային հավաստագիր ներկայացնել։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Կարինե Հարությունյան, Ճանապարհորդության մեկնելուց առաջ անհրաժեշտ է իմանալ, որ կան երկրներ, որոնք այցելելու համար պարտադիր կամ «ապահովության համար» անհրաժեշտ է այս կամ այն հիվանդության դեմ պատվաստված լինել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունոկանխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։

«Պատվաստումների պահանջը կապված է տվյալ երկրի համաճարակային իրավիճակից։ Օրինակ, եվրոպական երկրներ մեկնողները ցանկալի է կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստվեն, քանի որ դրանցից մի քանիսում սրված համաճարակային իրավիճակ է։ Իսկ, ահա, Հնդկաստան մեկնելիս, եթե մանավանդ երկար են մնալու ու հանրային սննդի օբյեկտներից են օգտվելու, խորհուրդ է տրվում հեպատիտ Ա–ի և որովայնային տիֆի դեմ պատվաստվել»,–ասաց նա։

Նրա խոսքով` վերոհիշյալ երկրներ մեկնելուց առաջ  պատվաստումները ցանկալի են, բայց ոչ պարտադիր։ Սակայն կան երկրներ, որտեղ մուտք գործելուց պետք է որոշ պատվաստումների միջազգային հավաստագիր ներկայացնել։ Գրիգորյանը հայտնեց, որ աֆրիկյան և լատինամերիկյան երկրներ այցելելիս պարտադիր է դեղին տենդի դեմ պատվաստվել։ Ի դեպ, վերոնշյալ երկրներ այցելելիս անհրաժեշտ է դեղին տենդի դեմ պատվաստվել` անկախ այն հանգամանքից, թե որ երկրից եք այդ երկրներ մուտք գործում։

«Դեղին տենդը արևադարձային երկրներին բնորոշ համաճարակ է, և խնդիրն այն է, որ հենց աֆրիկյան, լատինամերիկյան երկրներում կան Աեդես ցեղի մոծակներ, որոնց միջոցով էլ փոխանցվում է հիվանդությունը։ Հիվանդությանը բնորոշ է դեղնախտի առաջացումը, երիկամների ախտահարումը և ինտոքսիկացիան»,–ասաց նա։

Ի դեպ, եթե կարմրուկի ու կարմրախտի դեպքում կարող է 2 դեղաչափ պատվաստման անհրաժեշտություն առաջանալ, ապա դեղին տենդի դեմ մեկ անգամ պատվաստված լինելը բավարար է ողջ կյանքում հիվանդությունից պաշտպանված լինելու համար:

Թե ե՞րբ պետք է կատարել պատվաստումները, Գրիգորյանը նշեց` «հանգստի մեկնելուց առնվազն 10 օր, իսկ լիարժեք ապահովության համար խորհուրդ է տրվում 1 ամիս առաջ»։

Նա հայտնեց նաև, պատվաստումների ազգային օրացույցում ներառված պատվաստումները անվճար են.  օրինակ` կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումները։ Սակայն դեղին տենդի դեմ պատվաստումը այդ ցուցակում ներառված չէ և վճարովի հիմունքներով է կատարվում։

Մասնագետը տեղեկացրեց նաև, որ Հայաստան այցելելուց առաջ որևէ պատվաստման պարտադրանք չկա։

Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. մասնագետը տվյալներ է ներկայացնում

36–ամյա Արմինե Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սեպտեմբեր ամսին 8–ամյա դստեր հետ պատրաստվում է այցելել Վենեսուելա, և իրենց խորհուրդ են տվել պատվաստվել կարմրուկի դեմ։ Նրա խոսքով` արդեն իսկ այցելել են տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել։

Կարմրուկի ախտանշաններն ու վտանգները

«Մեզ հայտնեցին, որ դեռ նախորդ տարվանից Վենեսուելայում կարմրուկի տարածվածության աստիճանը բավականին ավելացել է։ Այս տարի Վենեսուելան մտնում է կարմրուկով հիվանդացության բարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում։ Դրա համար էլ պարտադիր էր պատվաստվելն ու հանգիստ խղճով հանգստի մեկնելը»,–ասաց նա։

Սպառնալիք կարմրուկի տեսքով. նախարարը պնդում է, որ պետք է պատվաստում ստանալ, եթե չեք ստացել

Ի դեպ, եթե որևէ երկիր մեկնելուց առաջ մտածում եք, թե ինչ պատվաստում պետք ստանալ, խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն` 010 55 06 01 հեռախոսահամարով։

Ըստ թեմայի

Ի՞նչ հանգամանքներ են ստիպում պոլիոմելիտի լրացուցիչ պատվաստումներ իրականացնել
ՀՀ ներմուծված «Գարդասիլի» ժամկետը հոկտեմբերին լրանում է. նոր խմբաքանակ ձեռք կբերվի՞
ՄՊՎ–ի դեմ պատվաստանյութը բացասաբար չի ազդում ապագա հղիության վրա. Տերմենջյան
Ասուլիս. «Որքանո՞վ են անհրաժեշտ մարդուն պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները»
Սպառնալիք կարմրուկի տեսքով. նախարարը պնդում է, որ պետք է պատվաստում ստանալ, եթե չեք ստացել
թեգերը:
դեղին տենդ, կարմրախտ, կարմրուկ, ՀՀ Առողջապահության նախարարություն, պատվաստումեներ, ամառ, Հայաստան

Գլխավոր թեմաներ