04:22 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորում

Սերժ Սարգսյանը Դիլիջանում է. ինչ է քննարկել նախկին նախագահը երիտասարդների հետ

© Photo : press office of RPA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
24501

ՀՀԿ երիտասարդները Սերժ Սարգսյանի հետ քննարկել են կուսակցության ռազմավարությունը:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի-Sputnik. Մեկնարկել է #ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումը, որի ընթացքում տարբեր դասընթացներ են կազմակերպվել, պաշտոնական և ոչ պաշտոնական մի շարք հանդիպումներ անցկացվել ՀՀԿ գործիչների հետ: Այս մասին հայտնում են կուսակցության գրասենյակից։

Մինչ Դիլիջան ուղևորվելը մասնակիցներն այցելել են Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին:

«#ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումի շրջանակներում մասնակիցների համար անցկացվում են դասընթացներ որոշումների կայացման տեխնիկայի, ներազդեցության, սոցիալական մեդիայում քաղաքական գովազդի, հավաքների և ցույցերի կազմակերպմանը վերաբերող թեմաներով։ Ֆորումի ընթացքում տեղի են ունենում ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ ՀՀԿ գործադիր մարմնի անդամների հետ, անցկացվում են քննարկումներ երիտասարդական կազմակերպության ներպետական և միջազգային ծրագրերի վերաբերյալ: Ֆորումի օրակարգում է ՀՀԿ երիտասարդների կողմից հռչակագրի մշակումը և ընդունումը»,- նշված է կուսակցության տարածած  հաղորդագրության մեջ:

Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում է

Նշենք, որ #ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումի շրջանակում երիտասարդների հետ հանդիպել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրանք քննարկել են կուսակցության ռազմավարությունը, խոսել ներքաղաքական և միջազգային անցուդարձի մասին:

Ինչու էր Սերժ Սարգսյանը մեկնել Արցախ. «Ժամանակ»

Եռօրյա ֆորումը մեկնարկել է օգոստոսի 2-ին և դեռևս շարունակում է իր աշխատանքները:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը իշխանափոխությունից հետ հազվադեպ է մասնակցում հանրային միջոցառումների ու հանդիպումների:

Ըստ թեմայի

Որտեղ և ում հետ է Սերժ Սարգսյանը նշել իր ծննդյան 65–ամյակը. մանրամասներ. «Ժողովուրդ»
ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստ է գումարել. ի՞նչ է քննարկել արտախորհրդարանական ընդդիմությունը
Սերժ Սարգսյանը դեռ Արցախում է. լուսանկարներ
Սերժ Սարգսյանը պանթեոնում էր. նա կրկին չցանկացավ շփվել լրագրողների հետ
Սերժ Սարգսյանը թոռան հետ այցելեց Ծիծեռնակաբերդ
թեգերը:
Սերժ Սարգսյան, Երիտասարդ, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ