04:22 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Արմեն Սարգսյան

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել ճանաչված գիտնական Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ

© official site of the President of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Ստամբուլում ծնված գիտնականն իր ամբողջ կյանքը նվիրեց ցեղասպանությունների և, հատկապես, Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ճանաչված գիտնական, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ:

«Վահագն Տատրյանը ծնվել է Հայոց ցեղասպանությունից տասը տարի անց, Ստամբուլում: Եվ, թերևս, պատահական չէր, որ նա իր կյանքի մեծ մասը նվիրեց ցեղասպանությունների և, հատկապես, Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը՝ իր հեղինակած արժեքավոր մենագրություններով ու աշխատություններով մեծ ներդրում ունենալով Հայոց ցեղասպանության միջազգայնացման և ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի գործում»,- ասված է Սարգսյանի ուղերձում:

Վահագն Տատրյանը փայլուն կրթություն էր ստացել, Բեռլինի համալսարանում ուսումնասիրել էր մաթեմատիկա, Վիեննայի համալսարանում՝ պատմություն, Ցյուրիխի համալսարանում՝ միջազգային հարաբերություններ, Չիկագոյի համալսարանում՝ սոցիոլոգիա: Նա ուսումնասիրել և գիտական շրջանառության մեջ էր դրել տարբեր երկրների արխիվներում պահվող հայոց ցեղասպանությանը վերաբերող նոր փաստաթղթեր:

Կրակոցներ ԱՄՆ–ում. զոհեր ու վիրավորներ կան. տեսանյութ

«Դոկտոր Տատրյանին ճանաչել եմ ոչ միայն որպես փայլուն գիտնականի, այլև միջազգային հարաբերությունների ոլորտի հրաշալի մասնագետի և մարդու, ում հետ շփվելը պատվաբեր էր և ուսանելի: Այդ հիշողությունները և նրա հիշատակը միշտ վառ կմնան նրան ճանաչողների և նրա վաստակը գնահատողների մեջ: Անկեղծ ցավակցություններս եմ հղում Տատրյանների ընտանիքին, նրանց հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»,- ասված է ցավակցական ուղերձում:

Ваагн Дадрян
Վահագն Տատրյան

Հիշեցնենք, որ Վահագն Տատրյանը կյանքից հեռացել է օգոստոսի 2-ին՝ 93 տարեկան հասակում: Ի թիվս բազմաթիվ պարգևների՝ 2009թ. Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ծանրակշիռ վաստակի համար նա արժանացել է Հանրապետության նախագահի մրցանակի:

Ըստ թեմայի

Ո՞ւմ էր ուղղված Արմեն Սարգսյանի ուղերձը. նախագահը չի ուզում վատնել քաղաքական կապիտալը
Արմեն Սարգսյանը մեկնում է արձակուրդ. մի մասը նա կանցկացնի արտերկրում
Հրազդան գետից դուրս է բերվել 58-ամյա քաղաքացու դին
թեգերը:
Նախագահ, գիտնական, Մահ, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ