21:03 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
96 0 0

54-ամյա Ռոբերտ Մանուկյանը դրսևորել էր ոչ իրավաչափ վարքագիծ ու չէր ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, ուստի ոստիկանները ստիպված ֆիզիկական ուժ էին կիրառել և հիշյալ տղամարդուն բերման ենթարկել բաժին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի («Շշի Մելո» մականվամբ) եղբայրը՝ Աբովյան քաղաքի բնակիչ, Ոստիկանության նախկին աշխատակից 54-ամյա Ռոբերտ Մանուկյանն այսօր ազատ է արձակվել։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։ «ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի գործով օգոստոսի 3–ին ձերբակալված Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, երեկ երեկոյան ազատ է արձակվել արգելանքից»,–ասաց նա։

Նշենք, որ 54-ամյա Ռոբերտ Մանուկյանը դրսևորել էր ոչ իրավաչափ վարքագիծ ու չէր ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, ուստի ոստիկանները ստիպված ֆիզիկական ուժ էին կիրառել և հիշյալ տղամարդուն բերման ենթարկել բաժին։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն` ոստիկանների ձեռնամարտի հնարքները Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ իրավաչափ են եղել։

Հիշեցնենք` օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ավերվել էր ճանապարհին գտնվող կամրջի ասֆալտե ծածկույթը։ Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհով ընթացող Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից առաջինը պատկանում է հենց նախկին պատգամավորին, երկրորդում պայթյունի պահին եղել են նրա թիկնապահները։Ավելի ուշ մի քաղաքացի, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել էր՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ Պայթյունի վայրից հեռացած քաղաքացուն հայտնաբերել ու ձերբակալել էին։

«Շշի Մելոյի» մահափորձի մանրամասները. պայթուցիկը նախապես էր դրվել կամրջի տակ

Պայթյունի փաստով Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) և 235 հոդվածի 1–ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով։

Դեպքի վայրից ավտոմեքենայով փախուստի դիմած քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Ըստ թեմայի

Մահացել է «Շշի Մելոյի» ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության վիրավորներից մեկը
«Շշի Մելոն» արտոնություն ստացավ նոր գործարանի համար
Ձերբակալվել է «Շշի Մելոյի» եղբայրը
թեգերը:
Ձերբակալում, Մելիք Մանուկյան (Շշի Մելո), ՀՀ Ոստիկանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ