19:04 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Արխիվային լուսանկար

Տյումենից, Քուվեյթից և ոչ միայն. համահայկական օլիմպիադային 6 երկրի 80 աշակերտ կմասնակցի

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Օլիմպիադայի մասնակիցները կայցելեն «Սևան ազգային պարկ», Սևանավանք, նրանց համար կկազմակերպվեն դասախոսություններ` հայաստանյան պեղումների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի— Sputnik. Վեց երկրների 80 աշակերտ հավաքվել է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում` մասնակցելու Համահայկական հայագիտական 9–րդ օլիմպիադային։

Милена Овеян
© Sputnik / Karine Harutyunyan
Միլենա Հովեյան.համահայկական հայագիտական օլիմպիադայի մասնակից

15–ամյա Միլենա Հովեյանը Տյումենից է եկել, որ մասնակցի օլիմպիադային. հույս ունի`լավ արդյունք կգրանցի, սակայն  ավելի շատ կարևորում է մասնակցությունը»։

«Տյումենի հայկական դպրոցի ուսուցիչները մեզ բավականին օգնել են, որպեսզի պատրաստվենք։ Պարապելուց շեշտը դրվել է «Հայոց լեզու» և «Պատմություն» առարկաների վրա։ Անկեղծ ասած` ինձ համար ավելի կարևոր է օլիմպիադային մասնակցելը, քան հաղթելը, քանի որ սա մեծ փորձ է մեզ համար»,–ասաց նա։

Միլենան խոստովանում է` ընտանիքում բացառապես հայերեն են խոսում։ Հայոց պատմության մասին էլ մայրը հաճախ է պատմել, սակայն պարապելու ընթացքում ավելի խորքային գիտելիքներ է ձեռք բերել։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանի խոսքով` օլիմպիադային մասնակցում են  Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Քուվեյթի 14-15 տարեկան հայագիտական հայկական կրթօջախների սաները։

«Օլիմպիադայի նպատակը հայագիտությամբ հետաքրքրվող երեխաներին մեկ գաղափարի շուրջ հավաքելն է։ Սա իրականում դասական օլիմպիադա չէ, քանի որ շեշտը դրվում է հայրենիքը ճանաչելու վրա»,–ասաց նա։

Մնացականյանը ևս կարծում է, որ այս օլիմպիադայում մասնակցությունն ավելի կարևոր է, քան հաղթանակը, քանի որ այն նաև ճանաչողական բնույթ ունի. օլիմպիադայի մասնակիցները կայցելեն «Սևանի ազգային պարկ», Սևանավանք, նրանց համար կկազմակերպվեն դասախոսություններ` հայաստանյան պեղումների վերաբերյալ։ Բացի այդ, նախատեսվում է նաև այցելել Կոմիտասի թանգարան, հայկական երգ ու պարի ուսուցում և այլն։

Шаан Антабян
© Sputnik / Karine Harutyunyan
Շահան Անթաբյան.համահայկական հայագիտական օլիմպիադայի մասնակից

Քուվեյթից օլմիպիադային մասնակցելու համար Հայաստան է եկել նաև 16-ամյա Շահան Անթաբյանը։ Նրա խոսքով` հայոց լեզվի ու պատմության ուսուցիչները` Հովհաննեսն ու Ջորջն են օգնել, որպեսզի պատրաստվի օլիմպիադային։ Շահանը նույնպես ավելի շատ կարևորում է օլիմպիադային մասնակցությունը. այն հնարավորություն կընձեռի շփվել տարբեր երկրներից ժամանած հասակակիցների հետ, ավելի մանրամասն ծանոթանալ հայոց պատմությանը։

«Ուզում էի մեր պատմության մասին ավելի շատ բան իմանալ, ինչի համար էլ սկսեցի ակտիվ պարապել։ Օլիմպիադան առիթ էր հայոց պատմության մասին գիտելիքներս ավելացնելու»,–ասաց նա։

Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն օգոստոսի 11–ին։

Ըստ թեմայի

«Ռիսկի դիմել չեն կամենում». ստամբուլահայերը Համահայկական խաղերին չեն մասնակցի
Որտեղ եղել է, հայերի է փնտրել. ինչպես Բուլղարիայի հերոս հայը նվաճեց օլիմպիական ոսկիները
Համահայկական խաղերի ջահը վառվեց հերոսական Մուսա լեռան գագաթին
թեգերը:
Աշակերտ, «Սևան» ազգային պարկ, Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, օլիմպիադա, Հայաստան

Գլխավոր թեմաներ