23:18 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.40
  • GBP612.93
  • EUR526.81
  • RUB7.46
Սվետլանա Գրիգորյան

Գրիգորյան. «Պատվաստումները պետք է իրականացվեն հանգստի մեկնելուց առնվազն 10 օր առաջ»

© Sputnik /
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
32 0 0

Սվետլանա Գրիգորյանի խոսքով` հանգստի մեկնելուց առնվազն 10 օր, իսկ լիարժեք ապահովության համար` 1 ամիս առաջ պետք է պատվաստվել։

Որոշ երկրներ այցելելու համար պարտադիր կամ անհրաժեշտ է այս կամ այն հիվանդության դեմ պատվաստվել։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունոկանխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։

«Պատվաստումների պահանջը կապված է տվյալ երկրի համաճարակային իրավիճակից։ Օրինակ, եվրոպական երկրներ մեկնողները ցանկալի է կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստվեն, քանի որ դրանցից մի քանիսում սրված համաճարակային իրավիճակ է։ Իսկ, ահա, Հնդկաստան մեկնելիս, եթե մանավանդ երկար են մնալու, և հանրային սննդի օբյեկտներից են օգտվելու, խորհուրդ է տրվում հեպատիտ Ա–ի և որովայնային տիֆի դեմ պատվաստվել»,–ասաց նա։

Նրա խոսքով` վերոհիշյալ երկրներ մեկնելուց առաջ  պատվաստումները ցանկալի են, բայց ոչ պարտադիր։ Որոշ երկրներում, սակայն պարտադիր է պատվաստումների միջազգային հավաստագիր ունենալ։ Ըստ Գրիգորյանի`աֆրիկյան և լատինամերիկյան երկրներ այցելելիս դեղին տենդի դեմ պատվաստվելը պարտադիր է։

«Դեղին տենդն արևադարձային երկրներին բնորոշ համաճարակ է, և խնդիրն այն է, որ հենց աֆրիկյան, լատինամերիկյան երկրներում կան Աեդես ցեղի մոծակներ, որոնց միջոցով էլ փոխանցվում է հիվանդությունը։ Հիվանդությանը բնորոշ է դեղնախտի առաջացումը, երիկամների ախտահարումը և ինտոքսիկացիան»,–ասաց նա։

Ի դեպ, եթե կարմրուկի ու կարմրախտի դեպքում կարող է 2 դեղաչափ պատվաստման անհրաժեշտություն առաջանալ, ապա դեղին տենդի դեմ մեկ անգամ պատվաստված լինելը լիովին բավարար է ողջ կյանքում հիվանդությունից պաշտպանված լինելու համար:

Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. մասնագետը տվյալներ է ներկայացնում

Հարցին, թե ե՞րբ պետք է կատարել պատվաստումները, Գրիգորյանը նշեց` «հանգստի մեկնելուց առնվազն 10 օր, իսկ լիարժեք ապահովության համար` 1 ամիս առաջ»։

Հայաստանում հղիները վախենում են պատվաստվել

Մասնագետը տեղեկացրեց նաև, որ պատվաստումների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն` 010 55 06 01 հեռախոսահամարով։

Ըստ թեմայի

Որ չվարակվես. ի՞նչ պետք է պատվաստվել Աֆրիկա, Ասիա կամ Եվրոպա մեկնելիս
Ի՞նչ հանգամանքներ են ստիպում պոլիոմելիտի լրացուցիչ պատվաստումներ իրականացնել
Վայրի պոլիոմելիտի դեպք Իրանում. վտանգը մեծ է, որ վիրուսը կարող է նաև ՀՀ ներթափանցել
ՀՀ–ն կենսաբանական պաշտպանվածության առումով շատ թույլ է. Գրիգորյան
թեգերը:
դեղին տենդ, կարմրախտ, կարմրուկ, պատվաստումեներ, զբոսաշրջություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ