14:27 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Մելիք Մանուկյան

«Շշի Մելոյի» մեքենան պայթեցնելու փորձի համար 3 մարդ կկալանավորվի

© Sputnik / Arsen Haytyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 1-ը Շիրակի մարզի, 2-ը՝ Երևանի բնակիչ է:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երեքի ինքնությունը, որոնցից մեկը հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ՝ ծնված 1974թ., մյուս երկուսը Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1963 և 1966թթ:

Ձերբակալվել է «Շշի Մելոյի» եղբայրը

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ երեք անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ սպանության փորձ կատարելը և ապօրինի զենք-զինամթերք պահելը):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Ոստիկանների ձեռնամարտի հնարքները «Շշի Մելոյի» եղբոր նկատմամբ իրավաչափ են եղել

Հիշեցնենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ.Մանուկյանի («Շշի Մելոյի») «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ:

«Շշի Մելոյի» եղբայրն ազատ է արձակվել

Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ թեմայի

Մամուլ. Շշի Մելոն, վարչապետի «մենեջերական» լուծումը, Սերժ Սարգսյանը
Դատարանն ազատ է արձակել «Շշի Մելոյի» տղային
Մահացել է «Շշի Մելոյի» ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության վիրավորներից մեկը
Հե՞շտ է գիշերը գլուխը դնել բարձին. Շշի Մելոյի բարեկամուհին մեղադրում է Ծառուկյանի որդուն
«Շշի Մելոն» արտոնություն ստացավ նոր գործարանի համար
թեգերը:
ավտոմեքենա, Մելիք Մանուկյան (Շշի Մելո)

Գլխավոր թեմաներ