00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորից հացադուլ. նախկին զինծառայող Խաչատրյանի ու ՊՆ-ի հակամարտությունը շարունակվում է

© Sputnik / Andranik GhazaryanОбъявивший голодовку бывший военнослужащий Цолак Хачатрян перед Домом правительства (5 августа 2019). Еревaн
Объявивший голодовку бывший военнослужащий Цолак Хачатрян перед Домом правительства (5 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանը դարձյալ հացադուլ է հայտարարել։ ՀՀ պաշտպանության նախարարությունից նա շարունակում է իր գումարը պահանջել։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik,  Աշոտ Սաֆարյան. Նախկին զինծառայող, սպա Ցոլակ Խաչատրյանն այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց հերթական անգամ հացադուլ սկսեց։ Սպայի պահանջը չի փոխվել. նա շարունակում է պաշտպանության նախարարությունից իր հասանելիք արձակուրդային աշխատավարձը պահանջել։

Հունիսին և հուլիսին նա արդեն նման ակցիաներ անցկացրել էր։ Այդ ընթացքում նրա հետ հանդիպել են վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ու մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ Նրանք խոստացել են զբաղվել Խաչատրյանի խնդրով, սակայն մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկվել, և նա ստիպված նորից է հացադուլ սկսել։

© Sputnik / Andranik GhazaryanՆախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյան, հացադուլ
Նորից հացադուլ. նախկին զինծառայող Խաչատրյանի ու ՊՆ-ի հակամարտությունը շարունակվում է - Sputnik Արմենիա
Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյան, հացադուլ

Խաչատրյանի խոսքով` զինվորական ծառայության տարիներին (1995-2014 թվականներին) մոտ 277 չօգտագործած արձակուրդային օրերի գումարը ՊՆ–ն չի փոխհատուցել։ Փոխհատուցման չափը շուրջ 6 մլն դրամ է, սակայն հիմնական գումարին պետք է նաև տարիների ընթացքում կուտակված տուգանքները գումարել։ Սպայի հաշվարկով` նախարարությունն իրեն մոտ 10 մլն դրամ պետք է վճարի։ Սա դեռ ամենը չէ. ըստ օրենքի` զորացրվելուց հետո զինծառայողին պետք է միանվագ գումար վճարեն աշխատավարձի 15-ապատիկի չափով։ Այդ գումարը ևս Խաչատրյանը չի ստացել։

ՊՆ–ն չի վճարում նախկին զինծառայողի արձակուրդայինը. նա մի քանի անգամ հացադուլ է արել

Sputnik Արմենիան դեռ հուլիս 25–ին գրավոր հարցում էր ուղարկել ՊՆ ու խնդրել էր պարզաբանել իրավիճակը, սակայն գերատեսչությունը խնդրի վերաբերյալ մեկնաբանություն չի տվել` պատճառաբանելով, որ  «այն որոշ տեխնիկական խնդիրներով պայմանավորված ձգձգվում է» և առաջիկանում լուծում կստանա։

Մինչդեռ Sputnik Արմենիայի դիմումից մի քանի օր անց նախարարությունը լրտվամիջոցներից մեկին գրավոր հայտնել էր, որ Խաչատրյանը ծառայության տարիներին վատ վարք է դրսևորել ու հինգ անգամ պատասխանատվության ենթարկվել։ Թե ինչ կապ կա այդ հայտարարության և սպայի պահանջի հետ, չի նշվում։

© Sputnik / Andranik GhazaryanՆախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյան, հացադուլ
Նորից հացադուլ. նախկին զինծառայող Խաչատրյանի ու ՊՆ-ի հակամարտությունը շարունակվում է - Sputnik Արմենիա
Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյան, հացադուլ

Խաչատրյանը Պաշտպանության նախարարության այս քայլն անընդունելի է համարում. ըստ նրա`իր վարքի մասին տեղեկություններ հրապարակելով` նախարարությունը խախտել է անձնական տվյալների պաշտպանության մասին իրավունքը։

«Պաշտպանության նախարարությունը իրավունք չուներ այդպիսի տվյալներ հրապարակել` առանց դատարանի թույլտվության։ Սա Քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի («Պաշտոնական լիազորությունների չարաշահում») խախտում է։ Ես այժմ օրենքը խախտելու մասին դիմում եմ պատրաստում։ Իրավապահ մարմինները պետք է անհապաղ արձագանքեն դրան», – ասաց նա Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Երբ երազանքներն իրականանում են. զինհաշմանդամ Տիգրան Սարգսյանի բանաձևը

Խաչատրյանի խոսքով` դատապարտված լինելու փաստը ՊՆ-ին չի ազատում իր արձակուրդայինը վճարելու պարտականությունից։ Խաչատրյանը պնդում է, որ այն երկու զորամասերի հրամանատարությունը, որոնցում ինքը ծառայել է իր աշխատանքային վերջին երկու տարիներին, իրեն դրական է բնութագրել։

© Sputnik / Andranik GhazaryanՆախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյան, հացադուլ
Նորից հացադուլ. նախկին զինծառայող Խաչատրյանի ու ՊՆ-ի հակամարտությունը շարունակվում է - Sputnik Արմենիա
Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյան, հացադուլ

Sputnik Արմենիայի խմբագրության տրամադրության տակ են գտնվում զինծառայողի բնութագրերի կրկնօրինակները։ Դրանցում նշվում է, որ Խաչատրյանը ծառայության մեջ իրեն լավագույնս է դրսևորել, ճիշտ ու ժամանակին կատարել է հրամանատարության հրահանգները, նաև կազմակերպչական լավ ունակություններ է դրսևորել և անձնակազմի մարտական պատրաստվսծության գործում բարձր արդյունքների է հասել։

Խաչատրյանը կարծում է, որ իր վատ պահվածքի մասին հայտարարություններով ՊՆ-ն պարզապես փորձում է արդարացնել իր անգործությունը։

Հայ տանկիստները խոցել են թիրախներից երեքը. ավարտվել է «Տանկային բիաթլոնի» առաջին փուլը

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը վճռել էր մասամբ բավարարել Խաչատրյանի հայցը։ Խաչատրյանի իրավունքների ոտնահարման մասին հայտարարություն էր արել նաև ՄԻՊ Արման Թաթոյանը։ ՊՆ-ն էլ իր հերթին դիմել է Վերաքննիչ` Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու համար։

Լրահոս
0