16:19 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Բռնություն

Քանի երեխայի սպանություն և բռնաբարություն է եղել 6 ամսում. ՔԿ-ն թվեր է ներկայացրել

© Sputnik / Табылды Кадырбеков
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
64 0 0

Հայաստանում կես տարում տարբեր հանցագործությունների զոհ է դարձել 193 անչափահաս, որոնցից 105-ը մինչև 12 տարեկան երեխաներ են:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի- Sputnik. 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով հարուցված 209 քրեական գործ։

Ինչպես տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից՝ դրանցից 4-ը եղել են սպանության, 2-ը՝ անզգուշությամբ մահ պատճառելու, 3-ը՝ ինքնասպանության հասցնելու, 5-ը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 38-ը՝ ծեծի, 1-ը` ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 2-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու մեղադրանքով։

Գրանցվել է նաև 3 բռնաբարության, 10 սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, անչափահասի նկատմամբ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու 1 դեպք և անչափահասի նկատմամբ անառակաբարո տարբեր գործողությունների կատարման 37 դեպք։

Մանկապղծությունն ու մանկական բռնությունը Հայաստանում. վիճակագրություն

Հարուցված քրեական գործերով՝ 110 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 5–ը եղել են 14-16 տարեկան, 2-ը՝ 16-18 տարեկան, 63-ը՝ 18-35 տարեկան, 40-ը՝ 35 տարեկանից բարձր:

193 անձ ճանաչվել է տուժող, որոնցից 105-ը՝ մինչև 12 տարեկան, 20-ը՝ 12-14 տարեկան, 36-ը՝ 14-16 տարեկան, 32-ը՝ 16-18 տարեկան:

Ամոթի ու վախի արանքում. ինչո՞ւ են ծնողներն ու երեխաները լռում սեռական բռնության մասին

Ըստ թեմայի

Մայրը լքել էր երեխաներին. դստեր հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդը ձերբակալվել է
Աղջիկը, որի հետ սեռական հարաբերություն էր ունեցել հայրը, կտեղափոխվի աջակցության կենտրոն
Ո՞րն է երեխայի սեռական դաստիարակության սահմանը. պարզաբանում է հոգեբանը
Արմավիրում անչափահասները սեռական հարաբերություն են ունեցել 13-ամյա աղջնակի հետ. նա հղի է
Արտաշատում երիտասարդները սեռական հարաբերություն են ունեցել 15–ամյա աղջկա հետ
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Անչափահաս, Բռնաբարություն, Զոհ, երեխա

Գլխավոր թեմաներ