04:13 03 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
63 0 0

««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի և «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչները պարզաբանումների համար հրավիրվել են Հայաստանի քաղավիացիայի կոմիտե։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զանգվածային լրատվամիջոցների հրապարկումներից տեղեկացել է, որ «Պոբեդա» ավիաընկերությունը մտադիր է դադարեցնել Մոսկվա- Գյումրի-Մոսկվա չվերթերը, և արձագանքել է այդ հրապարակումներին։

«Հարկ ենք համարում նշել, որ կոմիտեն որևէ պաշտոնական ծանուցում «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային չվերթերի չիրականացման մասին չի ստացել: Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակի պարզաբանման նպատակով կոմիտե են հրավիրվել ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ և «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչները»,– նշված է քաղավիացիայի հաղորդագրության մեջ:

Հանդիպման արդյունքում որոշվել է հանգամանքների ուսումնասիրության և համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով ձևավորել մասնագետներից կազմված աշխատանքային խումբ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, թե «Պոբեդան» դադարեցնում է Մոսկվա- Գյումրի ձմեռային չվերթերի տոմսերի վաճառքը։ Նշվում էր, որ տոմսերի վաճառքը դադարեցվել է Գյումրու օդանավակայանում վառելիք լիցքավորող ընկերության հետ կապված խնդիրների պատճառով։

Ավելի ուշ ընկերության հայկական ներկայացուցչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ «Պոբեդա» ավիաընկերությունը չի դադարեցնի Մոսկվա–Գյումրի ձմեռային չվերթերի տոմսեր վաճառել։

Ընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` «Պոբեդան» կշարունակի թռիչքներ իրականացնել Գյումրի, եթե օդանավակայանից երաշխիքներ ստանա, որ վառելիքի թերլցումը բացառվում է։

Ըստ թեմայի

Արդյունքների մասին վաղ է խոսել․ ԵԱԶԲ-ն` «Զվարթնոցի» վերականգնման նախագծի մասին
Սկանդալ թուրքական օդանավում. ուղևորներն իրար են ծեծել մի կնոջ համար. տեսանյութ
Վրաստանում շնորհակալ են Հայաստանին. ինչպես են շաղկապվել քաղաքականությունն ու հանգիստը
Հայաստանում արդեն հնարավոր է չվերթն ինքնուրույն գրանցել. նորամուծություն «Զվարթնոցում»
թեգերը:
չվերթ, օդանավակայան, «Պոբեդա» ավիաընկերություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ