18:13 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.37
  • GBP617.34
  • EUR516.69
  • RUB7.50
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1043 0 0

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և բլոգեր Միխայիլ Շիրվինդտը դարձյալ Հայաստան է ժամանել համտեսելու հայկական խոհանոցի ուտեստները։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Հայտնի ռուսաստանցի հեռուստահաղորդավար, պրոդյուսեր, բլոգեր Միխայիլ Շիրվինդտը շարունակում է իր համար բացահայտել Հայաստանը։ Այս անգամ նա YouTube-ի իր ալիքում հայկական խոհանոցին նվիրված 30-րոպեանոց տեսանյութ է հրապարակել։

«Այսպիսի զինվորական տեխնիկա` Հայաստանում». Շիրվինդտը տեսանյութ է հրապարակել Երևանից

Իր «համեղ» ճանապարհորդության սկզբում Միխայիլ Շիրվինդտը այցելել է «Գումի շուկա», որը հայտնի է իր չրերով, տնական գինով և հայկական ավանդական լավաշով։

Շիրվինդտը հաճելիորեն զարմացել է տեղացիների հյուրընկալությամբ. նրան տնական օղի, բաստուրմա են հյուրասիրել և առաջարկել համտեսել տարատեսակ չրեր։

Դուդուկը, հայկական ծովն ու Սևանի քյաբաբը. Շիրվինդտը «դիմակազերծել» է Հայաստանը. տեսանյութ

Ռուսաստանցի աստղին նաև պատմել են լավաշ «պահելու» գաղտնիքը, որը նա «հեղափոխական» է անվանել։ Բլոգերը շուկայից դատարկաձեռն չի հեռացել,  նա համեմունքներ և քաղցրավենիք է գնել։  Բացի այդ, նա զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել` միշտ սակարկել ապրանքի գինն ու գնել այն ամենը, ինչ կա այս շուկայում։

«Տեղական համեմունքներն ու չրերն աշխարհում լավագույնն են, և դա օրենք է», – ասել է նա։

Շիրվինդտը նաև Աշտարակ է այցելել, որն անվանել է «Հայաստանի խոհարարական Մեքքա»։

Այնտեղ նա բնակիչների հետ խորոված, քաղցր սուջուխ, տնական օղի և հայկական արիշտա (տնական լապշա) է պատրաստել։ Ավելին, նա պատմել է, թե որտեղից է առաջացել «լապշա կախել» արտահայտությունը։

«Հայաստանում շատ եմ եղել, և այն գնալով ինձ ավելի է դուր գալիս», – ասել է Շիրվինդտը` նկարահանումների ժամանակ սելֆի անելու համար իրեն մոտեցած անցորդների հետ զրույցում։

Պետք է նշել, որ Հայաստանը առաջին երկիրը չէ, որն այցելել է Շիրվինդտը YouTube ալիքում իր «Съедобное и несъедобное» նախագծի շրջանակում։ Նա հասցրել է այցելել նաև Վրաստան, Իսրայել, Իսպանիա և մի շարք այլ երկրներ։

Այսօր թրևլ–բլոգերի ալիքը 87.5 հազար բաժանորդ ունի։ 

Ըստ թեմայի

«Երևանն ինչպես Բաբելոնը». ռուսաստանցի լրագրողը երազում է Հայաստան վերադառնալու մասին
Համով Հայաստան․ հայկական սթեյքն` ընդդեմ ամերիկյանի. ԱՄՆ-ից եկած հյուրերը հիացած են
Խոհանոցային տուրիզմ և «luxury» հանգիստ․ Հայաստանն ավելի շատ օտարերկրացիների է հրապուրում
թեգերը:
լավաշ, Գինի, Միխայիլ Շիրվինդտ, Շուկա, Հայաստան

Գլխավոր թեմաներ