23:58 23 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.73
  • GBP628.43
  • EUR530.62
  • RUB7.73
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1661 0 0

Գեղեցկուհին ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik.  «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը երկրորդ անգամ մայրացել է։ Այս մասին գեղեցկուհին գրել է Instagram-ի իր էջում՝ հրապարակելով ամուսնու , դստեր և նորածին որդու լուսանկարը։

«Լույս աշխարհ եկավ նա.... նա,  ով այնքան սպասված և այնքան սիրված էր, որ չի կարող անգամ պատկերացնել։ Մեր հրաշք և երջանկություն..... շնորհակալ ենք , որ ընտրեցիր հենց մեզ, և փոխեցիր մեր կյանքի ընթացքն ու իմաստը։  Սիրում ենք քեզ անսահման,  մեր Ալեք  04.08.2019»,-լուսանկարին կից գրել է Լուսինեն։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan) on

Նրա էջի հետորդները ջերմ բարեմաղթանքներ են հղել և խաղաղ մանկություն մաղթել փոքրիկին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Լուսին Թովմասյանի քույրը՝  Իրինան պատմեց, որ տեսել է  փոքրիկ Ալեքի լուսանկարը. նա  Լուսինեի կրկնօրինակն է։ Իրինայի խոսքով`  Լուսինեն ընտանիքի հետ Հայաստան կվերադառնա սեպտեմբերին:

Նշենք, որ Լուսինե Թովմասյանի հղիության մասին լուրերը տարածվեցին դեռևս հունվարին։ Այս ընթացքում գեղեցկուհին պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում իր սոցցանցերի էջերում և նշում, որ անչափ սպասում է իր որդուն։

Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամուսնացել են 2013 թվականի օգոստոսի 31-ին։ Նրանց դուստրը ՝Արիանան 4 տարեկան է։

 

 

Ըստ թեմայի

«Իմ ներքին ձայնն ինձ չի խաբում». անկեղծանում է Լուսինե Թովմասյանը
Հայաստանի այս տարվա գեղեցկուհին թագադրվել է․ ցնցող լուսանկարներ
Լուսինե Թովմասյանը հրապարակել է ապագա երեխայի «լուսանկարը»
Ինչպես Գրիգոր Աղախանյանը բուժեց Արամոյի ատամը, իսկ Լուսինե Թովմասյանը դարձավ դիվանագետ
«Բարով ես եկել, ես քեզ սպասել եմ շատ սիրով». Լուսինե Թովմասյանը նշում է իր 33–ամյակը
թեգերը:
Լուսանկար, երեխա, մայր, Լուսինե Թովմասյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ