07:27 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Վերին Լարս

Վերին Լարսում նորից խցանում է. սահմանի երկու կողմում մոտ 500 մեքենա է կուտակվել

Sputnik / Ksenia Arabuli
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
59 0 0

Ռուսաստանի կողմից սահմանը հատող մեքենաները խցանման մեջ են հայտնվում, քանի որ Վրաստանի հատվածում շինարարական աշխատանքներ են իրականացվում։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. «Վերին Լարս» անցակետի երկու կողմում ավելի քան 500 տրանսպորտային միջոց է կուտակվել։ Այս մասին հայտնում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։

«Ռուսաստան–Վրաստան և հակառակ ուղղությամբ հերթեր են գոյացել. մինչև 500 տրանսպորտային միջոց խցանման մեջ են հայտնվել Վրաստանի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավիճակը սրվում է նաև այն պատճառով, որ ամառվա վերջին անցակետը շատ է ծանրաբեռնվում, քանի որ արձակուրդի ու միրգ–բանջարեղենի ներկրման ժամանակահատված է։

Լույս թունելի վերջում, կամ ինչու «Վերին Լարսի» խնդիրը անհնար է լուծել առանց Վրաստանի

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում երեք օր շարունակ որոշակի ժամերի կարգելվի կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Նշված փոխադրամիջոցները չեն կարողանա երթևեկել օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն։

«Վերին Լարսով» հոսքը 6 անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը. Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Ըստ թեմայի

«Վերին Լարսի» հարցը լուծում ունի. Վրաստանը կկարողանա՞ անխափան երթևեկություն ապահովել
Հայաստանի հետ կորցնում է նաև Վրաստանը. Պրահայում որոշում էին Վերին Լարսի այլընտրանքի հարցը
Մեքենաների ներկրման մաքսատուրք և Վերին Լարս. Մելքումյանը կարևոր հարցեր է բարձրացրել ՌԴ–ում
Վրաստանում գտել են «Վերին Լարսի» խնդրի լուծումը. ի՞նչ կտա դա Հայաստանի փոխադրողներին
թեգերը:
Վերին Լարս, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ