04:24 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Սարգիս Շահազիզյան

Սևանի մակարդակը չի կարելի արագ բարձրացնել. նախկին նախարարը` ոլորտի խնդիրների մասին

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
124 0 0

Բնությունը կարող է դիմանալ, սպասել, սակայն հենց մարդիկ չափն անցնեն, այնպիսի աղետներով կպատասխանի, որ «ասելու չի»։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Հայաստանը բնապահպանական առումով բավականին բարդ խնդիրների առաջ է կանգնած, որոնք չլուծելու դեպքում երկիրը շատ ավելի լուրջ խնդիրների է բախվելու։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը:

«Տարիներ անց մենք լուրջ դժվարությունների առաջ ենք կանգնելու՝ կլիմայական փոփոխություններ, անապատացման խնդիրներ: Եթե չունենանք բնապահպանական տեսակետից դաստիարակված քաղաքացի, ապա ոչ մի պետական կամ հասարակական կառույց բնության պահպանության ուղղությամբ չի կարող հաջողության հասնել: Անտառը պետք է խնայել, որպեսզի հետագայում խնդիրների առաջ չկանգնենք»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ պետք է լուրջ ուշադրություն դարձնենք նաև մեր ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Ըստ նրա՝ խոսվում է, որ Հայաստանում ջրի պակաս կա: Մասնագետը վստահ է՝ Հայաստանում նման խնդիր չկա, կա ջրի ոչ արդյունավետ օգտագործում:

Շահազիզյանի խոսքով` սարսափելի վիճակում է ջրային ցանցը, քանի որ մեր երկրում ջրի կորուստը կազմում է 70-80 տոկոս: Այսօրվա պայմաններում, երբ աշխարհում դրա դեմ բազմաթիվ լուծումներ են առաջարկում, նրա գնահատականով, դա հանցագործության պես մի բան է:

Խոսելով Սևանի խնդրի մասին՝  նախկին նախարարը նշեց, որ Սևանի հետ բարբարոսաբար են վարվում:

«Մենք անընդհատ փորձում ենք Սևանից ջուր բաց թողնել՝ հակառակն անելու փոխարեն: Սակայն, մյուս կողմից, Սևանի մակարդակը չի կարելի արագ ձևով բարձրացնել, քանի որ այն կենդանի օրգանիզմ է, և ջրի մակարդակի՝ արագ բարձրացման պատճառով ճահճացում կարող է սկսել: Ի դեպ, այսօր ոչ թե ճահճացման, այլ ճահճակալման պրոսեցներ են սկսվել, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ճահճացման չհասնենք»,-ասաց նա:

Շահազիզյանի կարծիքով՝ Սևանի խնդիրը լիճ լցվող 27 գետերն են, որոնց միջոցով Սևան են լցվում ինչ ասես՝ աղբ ու պլաստիկ: Ըստ նրա՝ Սևանը փրկելու համար նախ պետք է լիճ թափվող ջրերը մաքրվեն: Բացի այդ, Սևանի ափամերձ այն օբյեկտները, որոնք չունեն կոյուղի, պետք է ուղղակի դադարեցնեն իրենց գործունեությունը:

Նրա խոսքով՝ բնությունը կարող է դիմանալ, սպասել, սակայն հենց մենք չափերն անցնենք, այնպիսի աղետներով մեզ կպատասխանի, որ «ասելու չի»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեռ 2001-ին ձեռնարկել էր մի շարք միջոցառումներ՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ, որոնցից ամենաառաջնահերթ և անհետաձգելին հնարավորինս սեղմ ժամկետում լճի մակարդակի բարձրացումն էր առնվազն 6 մետրով՝ այն հասցնելով 1903.5 մ բարձրության նիշի։ Սա այն նվազագույն շեմն էր, որի դեպքում լիճը կարող է գոյատևել՝ առանց էկոլոգիական աղետալի գործընթացների հետագա զարգացման:

Կառավարությունը Սևանա լճի մակարդակը 1903.5 մ բարձրության հասցնելու վերաբերյալ անգամ օրինագիծ է մշակել՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու ծրագրերը հաստատելու մասին», սակայն Սևանա լճի մակարդակը շարունակում է անհրաժեշտ նիշից ցածր մնալ:
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ ցածր է մնում երկու սանտիմետրով:

Սևանա լճի մակարդակն ընթացիկ տարվա հուլիսի 1–ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցածր է մնում 2 սանտիմետրով. 2019–ի հուլիսի 1-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 81 սանտիմետր բարձրության վրա։այս տարի նորից «ծաղկած» Սևանա լճի վիճակն անհանգստացրել է բնապահպաններին, նրանք պահանջում են փրկել լիճը։ Փորձագետները կարծում են, որ լիճը գույնը փոխել է կապտականաչավուն ջրիմուռների ծաղկելու հետևանքով։ Որպես մեկ այլ պատճառ նրանք նշում են ջրի մակարդակի իջեցումը։

Բնապահպանական աղետի իրական ռիսկերը, կամ ինչպես Հայաստանը չվերածել Սոմալիլենդի

Ըստ թեմայի

Մեկ ոտքի վրա կանգնած խորհրդային մոդեռնիզմի վկան. Սևանի 87-ամյա «ծերուկը» խնամքի կարիք ունի
Ո՞վ է պատասխանատու Սևանի ներկա վիճակի համար. Ջավադյանն ազգային պարկին է մեղադրում
«Խմում ես, հետո էլի ես խմում». Միշա Գալուստյանը Սևանում լողալու իր մեթոդն ունի
Գործերն աղմուկով հարուցվում են, անաղմուկ մոռացվում. Սևանի նկատմամբ հանցանքները անպատիժ են
թեգերը:
Սարգիս Շահազիզյան, Անտառ, Սևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ