10:11 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
183 0 0

Ռուսաստանցի կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը YouTube-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է հյուրընկալվել Հրանտ Թոխատյանի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 8 oգոստոսi — Sputnik. Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը YouTube–ի իր ալիքում ջերմ տեսանյութ է հրապարակել Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ հանդիպումից։

Սարիկ LIVE հաղորդման թողարկումը շատ հագեցած ու հետաքրքիր է ստացվել։ Երկու հայ շրջել են մոսկովյան փողոցներով, խանութ են գնացել գնումների, իսկ հետո տուն են գնացել հայկական ավանդական խորոված պատրաստելու։ Թոխատյանն իր վրա է վերցրել միս ընտրելու պատասխանավտությունը, իսկ Անդրեասյանն օգնել է նրան այդ հարցում։ 

Հայ դերասանն ասել է, որ խորոված անելիս շշերը միշտ պետք է պտտել, որ միսը չվառվի, այլ հյութալի մնա ու մինչև վերջ եփվի։

Անդրեասյանի հարցին` ինպես է դերասանը հասկանում, որ միսը պատրաստ է, Թոխատյանը պատասխանել է՝ «սիրտս է վկայում», հետո հավելել, որ պարզապես պետք է մի փոքր կտոր կտրել ու փորձել։

Խորոված անելու ընթացքում Թոխատյան  ու Անդրեասյանը խոսել են պատերազմի, մութ ու ցուրտ 90–ականների, հայ երիտասարդների ու կինոյի մասին։ Թեև Թոխատյանը Մոսկվայում է ապրում, նա ակտիվ մասնակցում է իր հարազատ Երևանի կյանքին։

«Ինչպես ես դարձա ռուս». Հրանտ Թոխատյանը`վրացի ռեժիսորների, չինական նախագծի ու հայերի մասին

Երբ խորովածն արդեն պատրաստ էր, բոլոր թեմաներն էլ քննարկել-վերջացրել էին, արտիստները կենացներ են ասել։

Անդրեասյանը Թոխատյանին բազում հաճոյախոսություններ է արել՝ նշելով, որ միլիոնավոր հայ երեխաներ նրա ֆիլմերով են մեծացել։

Ըստ թեմայի

Դմիտրի Մեդվեդևը երբեմն խորոված ու աղցան է պատրաստում
Ո՞ւմ պատրաստած խորովածը կերավ Նիկոլ Փաշինյանը. տեսանյութեր
Ինչպես ճիշտ պատրաստել խորովածը. դիետոլոգի խորհուրդները
Ո՞ւմ հետ է խորհրդակցել Արմեն Ամիրյանը հրաժարականից առաջ. մանրամասները` Հրանտ Թոխատյանից
Հրանտ Թոխատյանի ամենածանր դերը
թեգերը:
Հրանտ Թոխատյան, Սարիկ Անդրեասյան, խորոված

Գլխավոր թեմաներ