04:53 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Նազենի Հովհաննիսյան. արխիվային լուսանկար

«Չգիտեմ ում համբուրեմ». Նազենի Հովհաննիսյանը` ֆիլմի պրեմիերային

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
163 0 0

Հայտնի դերասանուհին չի կողմնորոշվում, թե աշխարհահռչակ դերասաններից ում համբուրի:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր հումորային լուսանկար է հրապարակել և գրել, որ չի կողմնորոշվում թե ում համբուրի:

«Երկու քարի արանքում. մարդ չգիտի էլ, որ մեկին պաչպչի: Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն իսկական, կինեմատոգրաֆիայի բոլոր դասական կանոններով, հավես Տարանտինոյական կինո էր` իր կինոյի միջի տղերքով, տարօրինակ, բայց ամեն ինչով փոխկապակցված սյուժեով և նրա ֆետիշներով լի( կանացի գեղեցիկ ոտքերից մինչև ոտնաթաթեր,կամ « քանթրիական» Ամերիկա: 3 ժամ տևողությամբ այս ֆիլմով Տարանտինոն ասես բոյկոտում է էն քաոսական արագությունն ու «ժամանակ չունենալը», որում բոլորս ապրում ենք: Ասում է` նստեք ու նայեք, անջատվեք մի պահ ձեր սոցկայքերից ու լայքերից, նորություններից ու անվերջանալի հոգսերից: Ու ես վայելեցի: Բացառիկ դերասանական քաստինգ ու խաղ (որոշ վերապահումներով իհարկե, ճաշակով ու միշտ նոր կադրերով ու լուծումներով, լիքը մտածելու մեսիջներով... թաքնված»,–նկարին կից գրել է Նազենին:

View this post on Instagram

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on

Հետգրության մեջ դերասանուհին նշել է, որ վստահ է, որ շատերը չեն հավանելու ֆիլմը, չեն հասկանալու կամ հավես չեն անելու( 3 ժամ):

«Մասնագիտությամբ դերասանները կմեռնեն ծիծաղից` նայելիս, որովհետև ավելի տիպիկ մեր գործը պատմել ու խաղալ` հնարավոր չէր: Դիկապրիոն` բարձր թռիչքի դերասան: Բրեդ Պիտը- դե ոնց ասեմ, բոմբ, ու գնալով էլ չի ծերանում ախր...Նրանց երկուսին էլ երբեք չխանգարեց իրենց արտաքին գեղեցկությունը, որովհետև վիրտուոզ դերասաններ են ու շատ սիրուն նախ` ներսից: Երազանք`յուրաքանչյուր լավ կինոյի ու ռեժիսորի համար: Մի քիչ ուղեղով մարդը նայելով այս ֆիլմը կհասկանա, թե որքան բարդ, անհավանական նվիրում պահանջող ու ծանր է դերասանի աշխատանքը»,-եզրափակել է դերասանուհին:

Նշենք, որ Երևանի կինոթատրոններից մեկում երեկ  տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմի պրեմիերան:

«Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1969 թվականին՝ Լոս Անջելեսում՝ հիփի շարժման ամենաթեժ ժամանակաշրջանում: Ֆիլմը պատմում է հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ Շերոն Թեյթի (Մարգո Ռոբբի) սպանության մասին, որը 1969-ի օգոստոսին կատարել են սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի հետևորդները:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են հեռուստատեսային վեսթերնների նախկին աստղ Ռիկ Դալթոնը (Լեոնարդո դի Կապրիո) և Քլիֆ Բուտը (Բրեդ Փիթ): Ալ Պաչինոն կատարում է գործակալ Մարվին Շվարցի դերը: Ֆիլմի աստղային կազմում ներառվել են նաև Դեմիեն Լյուիսը, Լյուկ Փերրին, Դակոտա Ֆաննիգը, Կլիֆտոն Քոլլինզ կրտսերը և այլք։

Նազենի Հովհաննիսյանը խոստովանում է, որ երջանիկ է. լուսանկար

Ըստ թեմայի

Սիրուշոն կնքամայր է դարձել. լուսանկար
Ինչո՞ւ է Սիրուշոն Բեյրութ մեկնել. երգչուհին նոր լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել
«Կյանքը փորձարկում է. փորձել ու փոխվել միշտ պետք է». Նազենի Հովհաննիսյան
Միշտ է այդպես, երբ հանդիպում են երկու հայ. Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել
թեգերը:
Նազենի Հովհաննիսյան, կինո, Հայաստան

Գլխավոր թեմաներ