10:57 18 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
11610

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Հանրապետություն է գնացել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում նոր լուսանկար է հրապարակել:

«Սելֆի մեծ կիրգիզ գրող Չինգիզ Այթմատովի հետ՝ նրա հայրենիքում:

Նրա մի ձեւակերպում-վերնագիրը ընդլայնեց մարդկային մտքի սահմանները. «Եւ դարից երկար՝ ձգվում է օրը»»,-լուսանկարին կից գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, օգոստոսի 8-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք։

ԵԱՏՄ–ն կարելի է լիարժեք օգտագործել. Ղրղզստանի նախագահը ընդունել է ՀՀ վարչապետին

Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Ղրղզըստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

 

Ըստ թեմայի

Սելֆի, ուղիղ եթեր և այլ միջոցներ. Փաշինյանի քաղտեխնոլոգիական նորամուծությունները
Նիկոլ Փաշինյանն անսպասելի այցելել է թանգարան. ավանդական սելֆին չեն մոռացել. լուսանկարներ
Քոչարի, սելֆիներ, փակ փողոց. Փաշինյանը քաղաքացիների հետ նշում է Քաղաքացու օրը
Սելֆի Փաշինյանի հետ և առանց նրա. ֆոտոտոնը գրավել է աշխարհը
Հայկական մաֆիան. Մարտիրոսյաններն օգնել են Չումակովին հաղթահարել սելֆիի վախը. լուսանկար
թեգերը:
սելֆի, Ղրղզստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ