14:15 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Զորակոչ

Զինկոմներին կից բժշկական հանձնաժողովներից դուրս մնացած աշխատողները փոխհատուցում կստանան

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Խնդիրը ծագել էր զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների օպտիմալացման արդյունքում:

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատած և հետո օպտիմալացման տակ ընկած 106 բուժաշխատողի կտրվի փոխհատուցում հունվար-փետրվար ամիսների համար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Խնդիրը նրանում է, որ Պաշտպանության նախարարությունը վերակազմավորել է գործող 45 զինվորական կոմիսարիատները և դրանց կից բժշկական հանձնաժողովները: Արդյունքում ձևավորվել է 16 զինվորական կոմիսարիատ՝ 5-ը Երևանում և 11-ը` մարզերում:

Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների օպտիմալացման անցումային էտապում՝ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին,  առաջացել են  խնդիրներ դեռևս գործող հանձնաժողովների կազմում աշխատող այն բուժաշխատողների վարձատրության առնչությամբ, որոնք հետագայում չեն ներգրավվել  նոր կազմավորված հանձնաժողովներում:

Խնդրի կարգավորման կապակցությամբ` Հայաստանի վարչապետի աշխատակազմ, առողջապահության նախարարություն  և մարզպետարաններ են դիմել զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատած և չվարձատրված մի շարք բուժաշխատողներ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` իրականացվել է հարցի համապարփակ ուսումնասիրություն:

Տոնոյան. «Առողջական խնդիրներով զորակոչիկների ներկայությունը բանակում խնդրահարույց է»

Արդյունքում պարզվել է, որ 106 բուժաշխատող ներգրավված է եղել  զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում` օպտիմալացման շրջանում, սակայն հետագայում չեն շարունակել աշխատանքը նոր ստեղծված հանձնաժողովների կազմում:

Առողջապահության նախարարի հրամանով` նրանք կստանան համապատասխան փոխհատուցում հունվար-փետրվար ամիսների համար:

Ըստ թեմայի

Զինվորների սննդակարգում մրգի և բանջարեղենի տեսականին կավելանա. ի՞նչ փոփոխություններ կլինեն
Ի՞նչ է խոսել Արմեն Սարգսյանը զինվորների հետ. նախագահը մարտական դիրք է այցելել
Զինվորների համար նախատեսված միսն անթույլատրելի ձևով է տեղափոխվել. ՊՆ–ն արձագանքել է
թեգերը:
պարգևավճար, ՀՀ Առողջապահության նախարարություն, Արսեն Թորոսյան, բժիշկ, Բանակ, Զինվոր

Գլխավոր թեմաներ