06:39 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Արթուր Վանեցյան

Վանեցյանը, Պապիկյանն ու մարզպետներից 2-ը մեկնում են արձակուրդ

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը 12 օր չեն աշխատի։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն արձակուրդ են գնում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նրանց արձակուրդ տրամադրելու որոշումները։

Վանեցյանն արձակուրդում կլինի օգոստոսի 19-30-ը ներառյալ: Այդ ընթացքում նրան կփոխարինի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը:

Պապիկյանն արձակուրդում կլինի օգոստոսի 12-23-ը ներառյալ: Այդ ընթացքում նրան կփոխարինի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կհանգստանա օգոստոսի 19-30-ը ներառյալ: Նրան կփոխարինի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Իսկ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ արձակուրդ է վերցրել օգոստոսի 12-23-ը ներառյալ: Նրան կփոխարինի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

Փաշինյանը որոշումները ստորագրել է օգոստոսի 8-ին։

Ըստ թեմայի

Հայրենիքի «քաղցր օդի» դառը հեգնանքը. ինչու է թանկացել Երևան–Մոսկվա ավիատոմսերի գինը
Ոչ թե մոխրագույն ասֆալտ, այլ սթրիթբոլի դաշտ. Երևանը հետ չի մնում Նյու Յորքից. տեսանյութ
Չես կարող վճարել` արձակուրդ վերցրու. հիփոթեքային վարկը հնարավոր կլինի մի քանի ամիս չվճարել
թեգերը:
Արձակուրդ, Սուրեն Պապիկյան, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ