22:15 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Ստանիսլավ Պոպով

«Իսկ ի՜նչ խորոված է այնտեղ». Պոպովն ասել է, թե ինչու է սիրում հանգստանալ հենց Հայաստանում

© Sputnik / Владимир Вяткин
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
387 0 0

Համաշխարհային պարային խորհրդի փոխնախագահ և «Մոսկվայում վիեննական պարահանդեսի» գլխավոր պարուսույց Ստանիսլավ Պոպովը հիացած է Հայաստանով։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. «Պարեր աստղերի հետ» մրցույթի ժյուրիի նախագահ, պարող, պարուսույց, Համաշխարհային պարային խորհրդի փոխնախագահ և «Մոսկվայում վիեննական պարահանդեսի» գլխավոր պարուսույց Ստանիսլավ Պոպովը սիրում է իր հանգիստն անցկացնել Հայաստանում։ Այս մասին նա պատմել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Պոպովը մեկ շաբաթ առաջ է վերադարձել Հայաստանից և խոստովանել է, թե ինչն է մեր երկրում իրեն ամենից շատը գրավում։

«Շատ եմ սիրում հանգստանալ այդ երկրում։ Տեղի խնջույքները հետևյալ տեսքն ունեն` կանաչի, ոչխարի պանիր, քաղցր լոլիկ, խորոված, տապակած ճուտ, և այդ ամենն ուղեկցվում է հիանալի գինիներով։ Իսկ ի՜նչ խորոված է այնտեղ` խոզի մսից պատրաստված և հայկական քյաբաբ»,- պատմել է Պոպովը։

Նա հիշել է Հայաստանում իր հետ տեղի ունեցած 44-ամյա վաղեմության դեպքերը։ Հեռավոր 1975 թվականին Պոպովն իր կնոջ հետ Հայաստանում պարային 4 զույգ էր պատրաստում համամիութենական մրցույթի մասնակցելու համար։  10 օրվա գործ էր. աշխատում էին առավոտյան 9-12:00-ն ու երեկոյան 18:00–21:00–ը։ Մնացած ժամանակը հատկացված էր ճաշի ընդմիջմանը։

«Մենք միշտ  ճաշում էինք տարբեր մասնավոր ռեստորաններում, նաև Երևանից դուրս, լեռներում ու լճերի ափերին։ Միայն պատկերացրեք այդ 6 ժամանոց խնջույքը` խորովածով, քյաբաբով և հայկական կոնյակով»,- հիշում է Պոպովը։

Երկրորդ օրը նա կազմակերպիչներին ասել է, որ նման տեմպերով շատ դժվար կլինի աշխատելը, ինչին ի պատասխան լսել է. «Թանկագինս, եթե ճաշը խանգարում է աշխատանքին, մենք կչեղարկենք աշխատանքը»։

Միևնույն ժամանակ, Պոպովը խոստովանել է, որ եղել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում` Ինդոնեզիայից մինչև Սինգապուր, Թաիլանդից մինչև ԱՄՆ։

«Սա մի հրաշք տոն է». Երևանի թրջված զբոսաշրջիկները և՛ զարմացած են, և՛ հիացած. լուսանկարներ

Ըստ թեմայի

«Մեզ մոտ այդ ամենն ուրիշ է». ինչն է զարմացրել ռուս զբոսաշրջիկին Հայաստանում
Ռուսական հետքերով կամ ինչն է ռուս զբոսաշրջիկներին բերում Գյումրի
Հայտնի է` որքան գումար են ծախսել ռուս զբոսաշրջիկները Հայաստանում Ամանորին
Ռուս զբոսաշրջիկները իրենց շատ լավ են զգում Հայաստանում. Փաշինյան
Ռուս զբոսաշրջիկները զվարճանում են, Քարդաշյանի քույրը` հանգստանում. տեսանյութ
թեգերը:
խոհանոց, խորոված, զբոսաշրջություն, Հայաստան, Ստանիսլավ Պոպով

Գլխավոր թեմաներ