17:21 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Samsung-ը նոր սմարթֆոն  ներկայացրեց

Մեկ շաբաթ չանցած Samsung-ը նոր սմարթֆոն ներկայացրեց. ինչ տեսք ունի այն

© REUTERS / EDUARDO MUNOZ
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (138)
138 0 0

Նոր սմարթֆոնը մեկ այլ մոդելի ավելի հզոր տարբերակն է։ Թողարկման ամսաթիվն ընկերությունը դեռ չի հայտնում։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Samsung Electronics ընկերությունը ներկայացրեց Galaxy A10s սմարթֆոնը, որն այս տարվա փետրվարին թողարկված Galaxy A10-ի կատարելագորված տարբերակն է։ Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական էջը։

Սմարթֆոնն ունի 6,2 դյույմանոց և 1520 x 720 կետայնությամբ  Infinity-V էկրան, 8 միջուկանի միբյուրեղանի համակարգ, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և 32 ԳԲ ներքին հիշողություն։ Հիշողության ծավալը հնարավոր է շատացնել մինչև 512 ԳԲ microSD տեսակի քարտերի միջոցով։

Спецификация смартфона Samsung Galaxsy A10s
Samsung-ը նոր սմարթֆոն ներկայացրեց

Ի տարբերություն A10 մոդելի 3400 մԱ·ժ տարողությամբ մարտկոցի՝ այս մեկի մարտկոցի տարողությունը 4000 մԱ·ժ է։ Հիմնական տեսախցիկը դարձել է կրկնակի․13 Մպ հիմնական տվիչին ավելացվել է նաև ևս մեկը՝ 2 Մպ կետայնությամբ։ Դիմային տեսախցիկը դարձել է 8-մեգապիքսելանոց։

Galaxy A10s սմարթֆոնն աշխատում է Android 9 Pie օպերացիոն համակարգով։ Կոնկրետ գներ և թողարկման ամսաթիվ ընկերությունը դեռ չի հայտնում։

Спецификация смартфона Samsung Galaxsy A10s
Samsung-ը նոր սմարթֆոն ներկայացրեց

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ներկայացվեց միանգամից երկու մոդել՝ Note 10 և Note 10+: Երկու մոդելներն էլ համալրված են նոր՝ Exynos 98 25 պրոցեսորով, որը նույնպես ներկայացվեց հենց ցուցադրության օրը: Որոշ երկրներում այն կփոխարինվի Snapdragon 855+ - ով ։ Ի դեպ, սա առաջին անգամ է, երբ Galaxy S-ի և Galaxy Note-ի վրա տարբեր չիպեր են տեղադրվում։

Այ քեզ բան. 16 տարեկան միլիոնատերը, սմարթֆոն «հրեշն» ու գրպանում տեղավորվող սրտագրիչը

8 ԳԲ օպերատիվ հիշողություն ունի Note 10-ը և 12 ԳԲ` Note 10+-ը, պահեստավորման ծավալը` 256 ԳԲ, բայց այն կարող է ավելացվել microSD հիշողության քարտով մինչև 1 TB (միայն Note 10+):

​Կրտսեր մոդելը ստացել է 3500 mAh հզորությամբ մարտկոց, ավագը ՝ 4300։ Galaxy S10-ի նման երկուսն էլ ռևերսիվ լիցքավորման հնարավորություն ունեն, այսինքն` կկարողանան լիցքավորել «խելացի» ժամացույցները, ականջակալները և այլ գաջեթներ:

Nokia-ն կոճակներով 2 նոր հեռախոս կներկայացնի

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (138)

Ըստ թեմայի

Այ քեզ բան. աղջիկները «կթիթիզանան», ռոբոտը չի «ծեփվի» պատերին, իսկ արևամեքենան կմտնի շուկա
Այ քեզ բան. թարգմանիչը հոլոգրաֆիկ է դարձել, Instagram–ը` կոտրվող, «պամպերսը»՝ խելացի
Այ քեզ բան․ տղամարդը հատուկ հեռախոս կունենա, Մարսը «կմոտենա», իսկ շապիկը կզինվի օդորակիչով
թեգերը:
Samsung, հեռախոս

Գլխավոր թեմաներ