19:06 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Երևան

Սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (545)
85 0 0

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik.  Հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-17-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում ևս օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

ՀՀ ԱԻՆ–ը նաև զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

թեմա:
Եղանակը Հայաստանում (545)
թեգերը:
շոգ, Քամի, ամառ, եղանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ