23:15 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
288 0 0

ՊԵԿ նախագահը նշել է, որ, սովորաբար, չի արձագանքում «հայտնի և անհայտ վայ գրչակներին», սակայն այս անգամ որոշել է բացառություն անել, քանի որ այդ «գրչակներից» մեկի հերթական հրապարակումը վրդովեցրել է նրան։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է  ֆեյսբուքյան տիրույթում իր հասցեին պատվիրված գրառումներ կատարողներին։ Նա նշել է, որ, սովորաբար չի արձագանքում «հայտնի և անհայտ վայ գրչակներին», քանի որ կարծում է, որ նրանք էլ այդպես են գումար վաստակում։

«Ընդհանրապես ձեռնպահ եմ մնում ֆեյսբուքյան տիրույթում իմ հասցեին պատվիրված գրառումներ կատարողներին պատասխան գրելուց, քանի որ գիտեմ, որ այդ խեղճերն էլ իրենց աշխատանքն են կատարում՝ ինչ որ բանի դիմաց։ Բացարձակ չի հետաքրքրում, թե որոշ հայտնի և անհայտ վայ գրչակներ կամ մունետիկներ ինչեր են գրում (քանի որ դրանց բանի տեղ դնելով առկա է ոչ արդյունավետ պետական ծառայող դառնալու իրական ռիսկ)»։

ՊԵԿ նախագահն առաջին անգամ որոշել է պատասխանել դրանցից մեկին, քանի որ «ՊԵԿ-ը ղեկավարում է նախկին իշխանության կադրերից մեկը» հրապարակումը հունից հանել է Անանյանին։

«Վերջերս, հրաժարականս պահանջող հերթական գրչակներից մեկը, որպես իր պահանջի հիմնավորում նշել էր, որ ․․․ "ՊԵԿ-ը ղեկավարում է նախկին իշխանության կադրերից մեկը"։ Հաճախ թույլ են տրվում որոշ արտահայտություններ ու պիտակավորումներ, որոնց, այնուամենայնիվ, գտնում եմ, որ անդրադառնալ պետք է»,- գրել է Անանյանը։

Նա նշել է, որ ավելի քան 26 տարի է, ինչ աշխատում է իր մասնագիտությամբ, որից 16-ը՝ ոչ պետական ոլորտում։ «Երկարատև (16 տարվա) ընդմիջումից հետո պետական ծառայության եմ վերադարձել 2016 թվականի հոկտեմբերի 25-ին, իմ ընկերոջ՝ Վարդան Արամյանի հրավերով և պատիվ եմ ունեցել լինել ֆինանսների նախարարի՝ հարկային և մաքսային քաղաքականության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտները կանոնակարգող տեղակալը»,- ընդգծել է Անանյանը։

ՊԵԿ նախագահը նշել է, որ հետևությունները թողնում է հանրությանը։

Ըստ թեմայի

ՊԵԿ–ի ստուգումների արդյունքում մոտ 63 միլիարդ դրամի խախտումներ են բացահայտվել. ՊԵԿ նախագահ
«Սպայկայի» տնօրենին թույլ են տվել աշխատել. ՊԵԿ նախագահը դա զիջում չի համարում
Հայաստանում բոլո՞րը կհայտարարագրեն իրենց եկամուտները. պարզաբանում է ՊԵԿ ղեկավարը
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ