01:15 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ձերբակալված

Խոշոր գումար է պահանջել ԱԱԾ-ում աշխատանքի տեղավորելու համար. սահմանապահը կալանավորվել է

CC BY-SA 2.0 / houstondwiPhotos mp / Handcuffs and a Car
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
99 0 0

Հայաստանի ԱԱԾ-ն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ զարտուղի ճանապարհներով ԱԱԾ համակարգ ընդունվելու փորձերից: Իսկ նման զարտուղի փորձեր կատարած և տուժած անձինք կարող են դիմել կամ զանգահարել ԱԱԾ:

Ազգային անվտանգության ծառայությունը վերստին հորդորում է խուսափել զարտուղի ճանապարհներով իրենց համակարգում գործի տեղավորվելու փորձերից: Իսկ նման փորձեր անողներ, փաստորեն կան, անգամ համարյա 6500 դոլար են «ցնծացել» սահմանապահ զորքերի մի զինծառայողի, որն,  իբր պետք է ԱԱԾ գործի ընդունվելու հարց լուծեր:

Սակայն ԱԱԾ-ն հենց դրա համար էլ ԱԱԾ է, ու, որպես հետևանք, անվտանգության կառույցի մամուլի կենտրոնի քիչ առաջ տարածած հաղորդագրությունը: Ըստ այդմ, ԱԱԾ-ն բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ (քույր և եղբայր) առաջարկել է օժանդակել նրանց կաշառքի դիմաց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքի ընդունվելու հարցում։ Գործելով միասնական դիտավորությամբ՝ 2018 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում վերոնշյալ և այլ պատրվակներով նրանցից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3.104.632 ՀՀ դրամ գումար»,- հաղորդում է ԱԱԾ-ն։

Հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 1 անձի առաջադրվել է մեղադրանք: Սահմանապահ զորքերի տվյալ ծառայողը կալանավորվել է։

Հայաստանի ԱԱԾ-ն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ զարտուղի ճանապարհներով ԱԱԾ համակարգ ընդունվելու փորձերից: Իսկ նման զարտուղի փորձեր կատարած և տուժած անձինք կարող են դիմել կամ զանգահարել ԱԱԾ:

թեգերը:
Մեղադրանք, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան

Գլխավոր թեմաներ