00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետն ուղիղ եթերում աշխատանքային հանդիպման է հրավիրել Երևանի քաղաքապետին. թեման աղբն է

© Sputnik / Asatur YesayantsЦеремония открытия парка, отремонтированного к 2800-летию Еревана (10 мая 2019). Ереван
Церемония открытия парка, отремонтированного к 2800-летию Еревана (10 мая 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քննարկել են Երևանի աղբահանության խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպման է հրավիրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և այն իրականացրել Facebook-յան ուղիղ եթերում։

Առաջին հարցը, որին անդրադարձան քաղաքապետն ու վարչապետը, Երևանի աղբահանության խնդիրն էր։

Мусоровоз компании Sanitek - Sputnik Արմենիա
«Սանիթեքը» որոշել է աղբահանության փոխարեն բեռնափոխադրում կատարել. ՊԵԿ բացահայտումները

«Համակարգը, որը դրվել էր մի քանի տարի առաջ, սխալ էր»,– ասաց Մարությանը` սխալ որակելով քաղաքի ամբողջ աղբահանությունը մեկ ընկերության տրամադրելը։

Մարությանը հիշեցրեց, որ նախապես «Սանիթեքին» էր տրամադրվել քաղաքի միայն մի կեսի աղբահանությունը, բայց 2 տարի անց քաղաքի մյուս կեսի համար հայտարարված մրցույթում դարձյալ հաղթել է նույն «Սանիթեքը»` հակառակ իշխանության այն ժամանակվա հայտարարած տրամաբանության։

«Պայմանագրով «Սանիթեքը» սկսեց իրականացնել ամբողջ քաղաքի սանմաքրումը` և ձյան մաքրումը, և՛ աղբահանությունը»,– ասաց Մարությանը` հավելելով, որ Երևանի աղբահանության խնդիրները սկսվել են հենց այդ մենաշնորհից։

Բացի այդ, Մարությանի խոսքով, Երևանի աղբահանությունը ստանձնած լիբանանյան ընկերությունը նախապես հայտարարել էր, որ ինքն աղբահանություն իրականացնելու փորձ ունի Նիգերիայում և Լիբանանում, սակայն ընկերության ղեկավարի վերջին ասուլիսում հնչեցին բոլորովին այլ երկրների անուններ` Թուրքիա և Ալժիր։

Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի դիմաց. ոստիկանությունը 3 քաղաքացու է բերման ենթարկել

«Ո՛չ փաստաթուղթ կա, ո՛չ լուսանկարներ, որ կարողանաս գնահատել, թե ինչպես է դա իրականացվել»,– ասաց Մարությանը` հավելելով, որ «Սանիթեքն» այսօր չի կարողանում իրականացնել իր վրա դրված պարտականությունները։

Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ընկերությունը լիբանանյան է։

«Մենք դեռ չենք ասում, թե Լիբանանը որ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներից մեկի եղբոր հետ է կապվում։ Սրանք հարցեր են, որոնց մենք առայժմ չենք անդրադառնում»,– ասաց Փաշինյանը։

Рога и копыта в мусорном контейнере в центре Еревана - Sputnik Արմենիա
«Սանիթեքի» տնօրենը կձերբակալվի՞. պաշտպանները վախենում են ապօրինի գործողություններից

Երևանի քաղաքապետը ևս ընդունեց այս դիտարկումը` նշելով, որ ընկերության իրական սեփականատերերի մասին հարցին քաղաքային նոր իշխանությունն առայժմ չի անդրադառնում։

Մարությանի խոսքով` ըստ պայմանագրի «Սանիթեքը» պարտավոր էր մինչև այս տարվա վերջը 16 000 հատ մետաղական աղբաման տեղադրել Երևանի փողոցներում։ Փոխարենը ընդհանուր աղբամանների թիվը 5000 հատ է և հիմնականը` պլաստմասե։

Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին, դրանք Մարությանի հաշվարկով, 10-12–ն են, որոնք մաշվածության հետևանքով շուրջ 60 տոկոս ՕԳԳ–ով են աշխատում։

Աղբարկղ ունենալը՝ համաքաղաքային ուրախություն. երևանցիներին երջանկացնելու նուրբ արվեստը

«Պայմանագրով կետեր կան, որ դու կարող ես զգուշացնել և եթե երեք ամսվա ընթացքում չշտկի, տուգանել»,–հայտնեց քաղաքապետը` նշելով, որ տուգանքների որոշումներ կայացվել են, որոնք կազմել են «Սանիթեքի» ձեռք բերածի ընդամենը 3 տոկոսը։

«Մենք չենք գնում ավելի կոպիտ ու ավելի կտրուկ գործողությունների, որպեսզի իրենք վերջնականապես չմահանան»,– հայտնեց Մարությանը։

Заседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Աղբի հարցը քննարկում են առանց Հայկ Մարությանի. ինչո՞ւ քաղաքապետը չի եկել ավագանու նիստին

Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ «Սանիթեքին» առաջարկվել է խզել պայմանագիրն ու նոր մրցույթ հայտարարել, որպեսզի նոր մրցակցային պայմաններում առաջարկներ ձևավորվեն։ Բայց «Սանիթեքն» այդ առաջարկին չի համաձայնել։ Չի ընդունել նաև Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած նոր ավտոմեքենաների վարձակալության առաջարկը։

Հայկ Մարությանը հայտնեց նաև, որ «Սանիթեքն» «Արդշինբանկում» 8 մլն դրամի վարկ ունի, որի սպասարկումն այժմ իրականացնում է։ Իսկ ներդրումների ընդհանուր ծավալը «Սանիթեքը» ներկայացնում է 20 մլն դրամի չափով, որին Մարությանը չի հավատում։

«8 մլն չէ, բայց հաստատ 20 մլն էլ չէ։ Ակնհայտ է, որ 20 մլն–ից պակաս է»,– ասաց նա։

Մարությանը նաև հայտնեց, որ քաղաքապետարանի ձեռք բերած 16 նոր աղբահան ավտոմեքենաներն աշխատում են 100 տոկոս ՕԳԳ–ով, օրը 24 ժամ` 3 վարորդով` յուրաքանչյուրը 8 ժամ աշխատանքային գրաֆիկով։

Հիշեցնենք` Երևանում աղբահանության խնդիրը սրվեց անցած տարվա ամռանը։ Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը մի քանի անգամ տուգանվեց, բայց հարցն այդպես էլ չլուծվեց։

Ապրիլի 18–ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Հայկ Մարությանից բացատրություն պահանջեց աղբահանության վիճակի համար։ Վերջինս, ներկայացնելով իրավիճակը, խնդրեց թույլ տալ կազմակերպել աղբատարների գնման լրացուցիչ գործընթաց։

Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին` պահանջելով վերադարձնել որպես տուգանք վճարած գումարը։

«Սանիթեքը» մտադիր է միջազգային արբիտրաժային դատարան դիմել, եթե քաղաքապետարանը չհամաձայնվի ճգնաժամի կարգավորման իր պայմաններին։

Լրահոս
0