13:21 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Եղբայրը` Ռոբերտ Աբաջյանի գերեզմանին

Ռոբերտ Աբաջյանի եղբայրն աշխատանքի է անցել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում

© Sputnik / Hayk Petrosyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
107 0 0

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը լուսանկար է հրապարակել Ռուբեն Աբաջյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Ապրիլյան պատերազմի զոհերից, Արցախի հերոս «Մոնումենտցի Կյաժի»` Ռոբերտ Աբաջյանի եղբայրը` Ռուբեն Աբաջյանը, աշխատանքի է անցել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։ Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Հպարտություն։ Հերոս Ռոբերտ Աբաջյանի եղբայրն է՝ Ռուբեն Աբաջյանը... Այսօրվանից աշխատելու է «Զինվորների տանը»»,–գրել է Մուրադյանը` լուսանկար հրապարակել նրա հետ։

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ էին իրականացնում` փորձելով գրավել հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատար, ՀՀ ԶՈւ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարությամբ, վեց հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցան շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ շպրտելով թշնամու լայնածավալ հարձակումները՝ այդ ընթացքում խոցելով նաև թշնամու մեկ տանկ։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին հետ քաշվեց և կրկին սկսեց հրետակոծել հայկական դիրքերը։ Արկերից մեկի պայթյունից զոհվեցին կապիտան Ուրֆանյանը և գնդացրորդ Քյարամ Սլոյանը։

Վաշտի հրամանատարի մահից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրեց իր վրա և պատնեշի վրայից շարունակեց մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է` զինվորներին ուղարկեց փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվեց թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջեցին դեպի դիրքային կացարան։ Զոհրաբյանը շուտով մահացավ։ Մարտական խորշում դիրքավորվելով` Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակեց միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը վերջին անգամ կապի դուրս եկավ և ասաց, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակն ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնի նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին` Աբաջյանը բացված նռնակը թաքցրեց ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացրեց, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան` Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցրեց հակառակորդի մի քանի զինվորի։

Ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Ռոբերտ Աբաջյանը հետմահու 2016թ. մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով։

Ըստ թեմայի

Երևանի հ.147 դպրոցն այսուհետև կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը
Փաշինյանը մասնակցել է Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
Քյարամ Սլոյանի եղբայրը որդի է ունեցել. նա կկրի Ռոբերտ Աբաջյանի անունը
թեգերը:
Զինվոր, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Ռոբերտ Աբաջյան, Ապրիլյան քառօրյա պատերազմ

Գլխավոր թեմաներ