15:52 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Արմմավիրի մարզի Շենիկ գյուղի էլետրակայանը. արխիվային լուսանկար

ԲԷՑ-ի գլխավոր ճարտարագետին և տեխնիկական տնօրենին մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
73 0 0

338 միլիոնանոց տրանսֆորմատորը շուրջ 19 միլիոնով օտարվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ որպես մետաղի ջարդոն:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիսային» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետին և նախկին գլխավոր ճարտարագետի տեղակալ, ներկայիս ընկերության տնօրենի տեղակալ՝ տեխնիկական տնօրենին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Նշենք, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվել է 2018թ. հոկտեմբերի 18-ին՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելով, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 338,120,370 ՀՀ դրամ համախառն հաշվեկշռային արժեքով Տ-5 ՏՌԴՆ 40000/110/10 տիպի ուժային տրանսֆորմատորի հափշտակությունը:

ԲԷՑ-ի վարկերը` հայ սպառողների վզին

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղի թվով չորս աշխատակիցներ, հանդիսանալով ժամանակավորապես վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, այն է՝ գնահատման հանձնաժողովի նախագահ և անդամներ, «Հյուսիսային» մասնաճյուղի տնօրենի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գլխավոր ճարտարագետի տեղակալի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, տեխնիկական վիճակի գնահատման համար հանձնաժողովին վստահված՝ «Բարձրավոլտ էլեկտրոցանցեր» ՓԲ ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղին պատկանող «Վանաձոր 1» ենթակայանի Տ-5 ՏՌԴՆ 40000/110/10 տիպի ուժային տրանսֆորմատորի գազային ռելեի գործի ընկնելու պատճառը պարզելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 04-ին կազմել և հաստատել են փաստացի գործող տրանսֆորմատորի տեխնիկական անսարքության, շահագործումից հանելու և այն դուրս գրելու ենթակա լինելու վերաբերյալ կեղծ տեխնիկական ակտ:

Այնուհետև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գլխավոր ճարտարագետի տեղակալի կարգադրության համաձայն՝ տրանսֆորմատորը հանվել է շահագործումից, իսկ 2014 թվականի հունիսին դուրս է գրվել և ՀՀ կառավարության՝ 18.07.2013 թ. որոշման համաձայն՝ օտարվել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ որպես մետաղի ջարդոն 19.346.400 դրամով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված տրանսֆորմատորը հետագայում  օտարվել և տեղադրվել  է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող ՓԲ ընկերությանը պատկանող ենթակայանում ու առանց վերանորոգման աշխատանքների կատարման՝ 2018թ. ամռանը դրվել լարման տակ:

Արդյունքում՝ առանձնապես խոշոր չափերի՝ 338,120,370 ՀՀ դրամ համախառն հաշվեկշռային արժեքով Տ-5 ՏՌԴՆ 40000/110/10 տիպի ուժային տրանսֆորմատորը հափշտակվել է վատնման եղանակով:

Ըստ թեմայի

Կրկին չարաշահումներ են բացահայտվել. Եղվարդի դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Չարաշահումներ Վանաձորի միջնակարգ դպրոցում. տնօրենը 20 մլն դրամ է հափշտակել
1.8 մլն դոլար է հափշտակվել. նոր չարաշահումներ` «Հյուսիս–հարավի» իրագործման գործընթացում
թեգերը:
տրանսֆորմատոր, ՀՀ քննչական կոմիտե, Տնօրեն, Մեղադրանք, Բարձրավոլտ էլեկտրացանցեր (ԲԷՑ)

Գլխավոր թեմաներ