15:51 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Փող

Վարկային ձևացող կազմակերպությունները խաբել են մարդկանց. 6 հոգու մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Մարդկանց համոզել են ապառիկով ապրանքներ ձեռք բերել, իսկ հետո ապրանքի գումարը չեն վճարել։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Քաղաքացիներին վարկերի տրամադրման ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպություններ խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն են կատարել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Բնակչությանը վարկերի տրամադրման ծառայություններ մատուցելու պատրվակով ստեղծվել են մի շարք կազմակերպություններ։ Դրանք գործել են Երևանի Մաշտոցի պողոտայում և համացանցում «Վարկով.էյ եմ» /varkov.am/, «Վարկս.էյ եմ» /varks.am/ հղումներով ծառայություններ են գովազդել։ Պարզվել է, որ դրանք իրականում վարկային կազմակերպություններ չեն»,–նշված է քննչականի հաղորդագրության մեջ։

Երբ անձը դիմել է նրանց, ընկերության ներկայացուցիչն անձին ուղեկցել է որևէ տեխնիկայի կամ շինանյութի խանութ և միջնորդ է հանդիսացել նրա անվամբ ապառիկով ապրանքներ ձեռք բերելու հարցում։ Դրանից հետո հայտնել են, որ իրենց ընկերությունը պատրաստակամ է ձեռք բերել խանութից գնված ապրանքները՝ վճարելով դրա արժեքի 65 տոկոսը: Ստանալով ապրանքները՝ խաբեությամբ քաղաքացիներին ամբողջությամբ կամ մասնակի չեն վճարվել այդ գումարները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է բնակչությանը զերծ մնալ նման գործարքներ կատարելուց, քանզի անձինք, իրենք իսկ համաձայնելով կատարել նման գործարքներ, ներքաշվում են հանցավոր սխեմայի մեջ։ Վարկային ծառայություններ ձեռք բերելու համար պետք է դիմել միայն լիցենզավորված կազմակերպություններին:

«Դատավորների բարեվարքության» նոր օրենքը կապված է Քոչարյանի գործի հետ. փաստաբան

Ըստ թեմայի

Ավազակային հարձակում Երևանում․ պարանը գցել են աշխատակցի պարանոցին ու գումար հափշտակել
Ավազակային հարձակում Երևանում. դեղատնից գումար են հափշտակել
Գեներալ են ներկայացել ու գումար հափշտակել. ԱԱԾ–ն խաբեության նոր դեպք է բացահայտել
թեգերը:
խաբեություն, փող, ՀՀ քննչական կոմիտե, վարկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ