15:51 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Արմեն Ջիգարխանյան

Հիվանդանոց տեղափոխված Արմեն Ջիգարխանյանին պատրաստում են վիրահատության. ԶԼՄ

© Sputnik / Владимир Трефилов
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (114)
126 0 0

Հայտնի դերասանին և իր անվան մոսկովյան թատրոնի գեղարվեստական ղեկավարին պատրաստում են սրտի վիրահատության։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանին պատրաստում են մշտական կարդիոխթանիչի իմպլանտացիայի։ Այդ մասին հաղորդում է Mash տելեգրամ ալիքը։ Դերասանը գիտակցության մեջ է, բայց նրա վիճակը ծանր է։

Ավելի վաղ նույն տելեգրամ ալիքը հաղորդել էր, որ լեգենդար արտիստը վերականգնողական բաժանմունքում է։

Sputnik  Արմենիային հաջողվեց կապ հաստատել Ջիգարխանյանի պրոդյուսեր և մտերիմ ընկեր Մարկ Ռուդինշտեյնի հետ։

«Ինձ հայտնել են, որ ինչ–որ բան է պատահել, սակայն տվյալ պահին ես հստակ տեղեկություն չունեմ», –մեզ  հետ զրույցում հայտնեց Ռուդինշտեյնը։

Sputnik Արմենիային հաջողվեց նաև զրուցել  Արմեն Բորիսովիչի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի հետ։

"«Ամուսնալուծությունից հետո ինձ ոչինչ չեն հայտնում, բոլոր նորությունները ես իմանում եմ բացառապես լրագրողների միջոցով։ Շատ եմ ափսոսում, եթե դա այդպես է», –պատասխանեց Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան։

83-ամյա Արմեն Ջիգարխանյանի և նրա 40-ամյա  կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ խոսակցություններհ սկսեցին 2017 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։

Ժամանակին Երևանի փողոցներով աստղեր էին քայլում, կամ ո՞վ արգելեց խորովածը «Հայֆիլմում»

Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենն էր, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։ Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը ծեծել են

2017 թվականի հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ սկսվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։ Նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին նոյեմբերի 27-ին։

թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (114)

Ըստ թեմայի

Ջիգարխանյանն ապաքինվում է. թատրոնի դերասանները սպասում են նրան
Արմեն Ջիգարխանյանը վերադարձել է թատրոն. նրա լուսանկարները հուզել են մարդկանց
Առողջությունը թույլ չտվեց. Ջիգարխանյանը չի կարողացել իր թատրոնի պրեմիերային գնալ
թեգերը:
վիրահատություն, հիվանդանոց, դերասան, Մոսկվա, Արմեն Ջիգարխանյան

Գլխավոր թեմաներ