15:55 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Նիկոլ Փաշինյան

Կեցցե՛ք, տղերք. Նիկոլ Փաշինյանի գրառումը «Արարատ-Արմենիայի» տարած հաղթանակի կապակցությամբ

© Sputnik / Hayk Petrosyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
196 0 0

Գրառման մեջ Փաշինյանը հիշեցրել է, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում իր թվարկած մեգանպատակներից մեկն է մինչև 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիայի»՝ Թբիլիսիում «Սաբուրթալոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Facebook-ի իր էջում գրառում է կատարել և շնորհավորել երևանյան թիմին․

«Արարատ-Արմենիա». կեցցե՛ք տղերք: Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար:

Գրառման մեջ Փաշինյանը հիշեցրել է, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում իր թվարկած  մեգանպատակներից մեկն է մինչև 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր:

«Սկսում ենք հիմա»,- գրել է ՀՀ Վարչապետը։

Ֆուտբոլի 1-ին խմբում այնպես են մեկնարկել, որ ասելու չէ, արձանագրելու է. արտառոցների շարքը

Հիշեցնենք` այսօր Եվրոպայի լիգայի 3–րդ փուլի պատասխան խաղն Թբիլիսիի «Սաբուրթալոյի» և Երևանի «Արարատ–Արմենիայի»միջև ավարտվեց 0։2 հաշվով։

Հայկական թիմի հարձակվող Անտոն Կոբլյակոն 10–րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսում հյուրերը կրկնապատկեցին հաշիվը` իրացնելով 11–մետրանոց հարված։ Այն հաջողությամբ իրագործեց Պյոտր Ավետիսյանը։

 

Ըստ թեմայի

«Ողջույն, Արարատ». «Մաշան և արջերը» հայտնի ռոք խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Մեկ լավ փոխանցում և դեղին քարտ. «Արսենալը» մրցաշրջանը մեկնարկեց հաղթանակով
«Արարատը» բարձրագույն խմբի միանձնյա առաջատարն է. ով ինչպես խաղաց առաջնության 2–րդ տուրում
թեգերը:
հաղթանակ, ֆուտբոլ, Արարատ–Արմենիա, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ