00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թերի փաստաթղթեր, թերի եզրակացություն. բնապահպանները չեն վստահում փորձաքննությանը

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста противников Амулсарского рудника перед Домом правительства (15 августа 2019). Еревaн
Акция протеста противников Амулсарского рудника перед Домом правительства (15 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեի պատվերով կատարված փորձաքննությունը, բնապահպանների համոզմամբ, միայն խորացրել է առանց այդ էլ առկա կասկածները։ Վստահ են՝ «Լիդիան Արմենիան» ներկայացրել է թերի փաստաթղթեր, որոնց հիման վրա կատարված փորձաքննությունը չի կարող լիարժեք լինել։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Քննչական կոմիտեի պատվերով կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ հանքշահագործող ընկերության փաստաթղթերում կան բազմաթիվ թերություններ, բացթողումներ, ոչ ամբողջական տվյալներ կամ ընդհանրապես դրանց բացակայություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով Ամուլսարի ծրագրի փորձաքննության հրապարակված արդյունքները, նման գնահատական տվեց «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը։

Акция протеста противников Амулсарского рудника перед Домом правительства (15 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Ոչ մի հետ քայլ Ամուլսարի հարցում». ակտիվիստները փորձեցին կառավարության շենք մտնել

«Իմ կարդացած 200 էջը հաստատում են այն բոլոր մտավախություններն ու մտահոգությունները, որոնք արտահայտվել են այս 7 տարվա ընթացքում այդ ծրագրի նկատմամբ և էլ ավելի հիմնավորված են արտահայտում։ Իրենք ուսումնասիրել են շահագործող ընկերության փաստաթղթերն ու պարզել, որ կան բազմաթիվ թերություններ, բացթողումներ, տվյալների ոչ ամբողջական լինելու կամ ընդհանրապես բացակայության փաստեր, վտանգների գնահատման ոչ լիարժեք ու գիտական տեսանկյունից՝ ոչ ընդունելի մեթոդների կիրառումներ, սխալ եզրահանգումներ և այլն»,– ասաց Գալստյանը։

Նրա ձևակերպմամբ` սխալ մեթոդիկայով հնարավոր չէ հանգել ճիշտ եզրակացության։ Եվ քանի որ ուսումնասիրությունները լիարժեք չեն, դրանց հիման վրա չի կարելի գալ եզրահանգման, թե ռիսկերը լիարժեք կառավարելի են։

Այսպիսով, Քննչական կոմիտեի հրապարակած փաստաթուղթը Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների դիրքորոշումը ոչ միայն չի փոխել, այլև ավելի է ամրապնդել։

«Մեր դիրքորոշումը չի փոխվել ու քանի գնում, այնքան վերածվում է համոզմունքի` կարդալով տարբեր մարդկանց ու նույնիսկ պետության կողմից պատվիրված տարբեր ուսումնասիրություններ։ Մեր համոզմունքն ավելի է մեծանում, որ Ամուլսարի տարածքաշրջանում ոչ մի մետաղական հանք չի կարելի շահագործել»,-ասաց նա։ 

Թե ինչ մեթոդով են բնապահպաններն այսուհետ շարունակելու իրենց պայքարն Ամուլսարի հանքի շահագործման դեմ, Լևոն Գալստյանը չհստակեցրեց` ասելով, որ այդ հարցի իրական հասցեատերը Ջերմուկ համայնքի բնակիչներն են, ովքեր արդեն մեկ տարի պայքարում են` թույլ չտալով հանքի շինարարության աշխատանքներ իրականացնել։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Ամուլսարի հարցով հրապարակված եզրակացությունը սպասելի էր. «Լիդիանի» տնօրեն

Բնապահպաններն այսօր առավոտից բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Ամուլսարի ծրագրի վերաբերյալ երեկ երեկոյան Քննչական կոմիտեի հրապարակած փորձաքննության արդյունքների դեմ
Հիշեցնենք, երեկ` օգոստոսի 14-ին, ՀՀ Քննչական կոմիտեում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ներկայացրեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությունը:

Իվանյանը լրագրողներին ներկայացրեց 200 էջից բաղկացած փորձաքննության եզրակացության կոնկրետ կետեր` մասնավորապես նշելով, որ Ամուլսարի փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ քրեական հետապնդման հիմքեր չկան, քանի որ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու մասին տվյալներ ձեռք չեն բերվել։
Հիշեցնենք`Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։

Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։

Экологи проверяют воду около Амулсара - Sputnik Արմենիա
Ամուլսարի գործը կկարճվի՞. ինչ է պարզվել փորձաքննության արդյունքում

Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:
Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։
Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։

Լրահոս
0